Հայաստանը եւ Ռուսաստանը կքննարկեն զորքերի ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման հարցերը - Mediamax.am

8767 դիտում

Հայաստանը եւ Ռուսաստանը կքննարկեն զորքերի ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման հարցերը


Լուսանկարը` http://www.mil.am


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 23-ից 27-ը Երեւանոմ կանցկացվեն ՌԴ եւ ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբերի աշխատանքային խմբերի շտաբային բանակցությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունում Մեդիամաքս-ին այսօր հայտնեցին, որ դրանց ընթացքում կքննարկվեն ՀՀ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միավորված խմբավորման համատեղ կիրառման փաստաթղթերի ճշտման, ռազմավարական պլանավորման, զորքերի ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման եւ ՀՕՊ զորքերի (ուժերի) կառավարման համակարգի ավտոմատացման հարցերը:

 

Բանակցություններին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը` ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիայի դոցենտ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոգովոյի գլխավորությամբ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին