Ռազմարդյունաբերության ոլորտը միասնական կարգավորում կստանա - Mediamax.am

5449 դիտում

Ռազմարդյունաբերության ոլորտը միասնական կարգավորում կստանա


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:

Դրանով հիմք կդրվի ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքների համակարգմանն ու պաշտպանական միասնական քաղաքականության իրականացմանը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ, ռազմարդյունաբերության ոլորտը միասնական իրավական կարգավորման կենթարկվի, ռազմական կարիքների պետական պատվերները կկատարվեն ժամանակին, որն էլ հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները եւ զարգացումը:

 

Կառավարությունը հաստատել է նաեւ դեռեւս 2000թ. հուլիսի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը 7 տարով երկարաձգելու մասին» առաջարկությունը:

 

Վիգեն Սարգսյանը նշել է, որ համաձայնագրի երկարացմամբ նախատեսվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող համապատասխան սարքավորումների, նյութական միջոցների, տեխնոլոգիաների անհատույց տրամադրում, անձնակազմի ուսուցում եւ այլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին