Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ՊՆ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է ռազմաքաղաքական շփումներն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը:
Նույն օրը կայացել է նաեւ ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը:
Քննարկվել են թիկունքային, կրթական եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակման եւ շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: