ՌԴ զինծառայողները ՀՀ-ում վարժանքներ են իրականացնում «Ինֆաունա»-ով - Mediamax.am

10066 դիտում

ՌԴ զինծառայողները ՀՀ-ում վարժանքներ են իրականացնում «Ինֆաունա»-ով


Լուսանկարը` Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայան


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանի «Կամխուդ» լեռնային զորավարժարանում մեկնարկել է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների հավաքը:

Մեկամսյա դաշտային վարժանքների ընթացքում ավելի քան 100 զինծառայող շոգ եղանակային պայմաններում, ծովի մակարդակից ավելի քան 1,5 հազ. մ բարձրության վրա ուսումնասիրելու է ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցները:

 

Զինծառայողները կսովորեն կատարել «Ինֆաունա» համալիրի արշավայինից դեպի մարտական դիրք ծավալման նորմատիվները: Ռադիոհետախուզման եւ ռադիոճնշման ռեժիմներում նրանք հայտնաբերելու են ՌԷՊ գլխավոր օբյեկտներն ու թիրախները եւ լեռնային պայմաններում ՌԷՊ համալիրների կիրառմամբ մի շարք հատուկ խնդիրներ են կատարելու:

 

Ճամբարային հավաքը կավարտվի հատուկ մարտավարական վարժանքներով՝ ժամանակակից ՌԷՊ համալիրների կիրառմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին