Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը հանդիպել են Մոսկվայում:
Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ հանդիպման արդյունքում կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«ԼՂՀ ՊԲ-ին ուղղված՝ փոխօգնության պայմանավորվածության շրջանակներում ՀՀ-ից համապատասխան միջոցառումների իրականացման եւ կամավորական շարժման շնորհիվ՝ այսօր ՊԲ մարտունակության ու պատրաստության աստիճանը, մարտական կարողությունները, պաշտպանության ձեւավորված դասավորությունը թույլ է տալիս ասել, որ Պաշտպանության բանակը պատրաստ է արձագանքել հակառակորդի կողմից հետագա ցանկացած գործողություններին»,-նշել է նախարարը:
















