Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են կապի ստորաբաժանումների պարապմունքները՝ ժամանակակից «Նավոդչիկ-2» համալիրի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Պարապմունքներն անցնելու են «Կախմուդ» լեռնային զորավարժարանում:
Պարապմունքների անցկացման տարածքում կատարվելու են կապի կայաններ դնելու եւ հրամանատարական կետերի միջեւ լեռնային շրջաններում կապի համակարգեր ստեղծելու հետ կապված նորմատիվները: Որպես փոխհաղորդիչ օգտագործվելու են անօդաչու թռչող սարքերը:
Ուսումնական միջոցառումների հիմնական նպատակն է ստուգել կապի համակարգի կայունությունը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների օգտագործման ու վիրուսային ծրագրերի հետեւանքով համացանցում բաժանորդների աշխատանքի խափանման դեպքում:
Պարապմունքներն անցկացվում են Հարավային ռազմական օկրուգի կապի պետի ղեկավարության ներքո, կապի ստորաբաժանումների ամբողջ անձնակազմի, ինչպես նաեւ ավելի քան 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկայի մասնակցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: