Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի կողմից Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ուղղությամբ իրականացված հարձակումների հետեւանքով զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը եւ շարքային Արտակ Սարգսյանը, կան վիրավորներ:
«Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով՝ մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով՝ հետ է շպրտվել»,- տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս գիշեր հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ:
ՊՆ խոսնակն ընդգծել է, որ լարվածության ամբողջ պատասխանատվությունն ու հետեւանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:
Այս գիշեր հակառակորդը դիվերսիոն փորձեր է ձեռնարկել նաեւ շփման գծի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի նախնական տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:
Վերջին օրերին հայկական բանակը մի քանի զոհ է տվել: Տավուշում զոհվել էր պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանը, շփման գծում իրականացված դիվերսիայի հետեւանքով՝ 33-ամյա զինծառայող Նահապետ Ասատրյանը, 20-ամյա Սուրեն Փիլոսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: