Թուրքիայի ԱԳՆ-ն «դրական» է անվանել Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը - Mediamax.am

3633 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն «դրական» է անվանել Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը


Լուսանկարը` https://inbusiness.kz/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է այսօր Մոսկվայում կայացած Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման «դրական եւ կառուցողական մթնոլորտի» մասին։

«Առաջին հանդիպմանը, որն անցավ դրական եւ կառուցողական մթնոլորտում, նախնական մտքեր են փոխանակվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն առանց նախապայմանների՝ լիարժեք կարգավորման նպատակով։ Երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվեն դիվանագիտական խողովակներով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

 

Գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն.

 

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

 

Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին