Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը - Mediamax.am

exclusive
2599 դիտում

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը


Ֆրանսիայի Սենատը
Ֆրանսիայի Սենատը

Լուսանկարը` http://www.i-g-t.org


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովն այսօր մերժել է Սենատ ներկայացված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` այն համարելով հակասահմանադրական:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հաղորդել է Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, հանձնաժողովի անդամները 23 “կողմ”, 9 “դեմ” եւ 8 “ձեռնպահ” ձայների հարաբերակցությամբ մերժել են օրինագծի տեքստը:

 

Հրաչ Վարժապետյանի փոխանցմամբ,  հանձնաժողովի անդամները հորդորել են սենատորներին հրաժարվել հունվարի 23-ին Սենատում նախատեսված օրինագծի քննարկումից` պատճառաբանելով, թե 2011 թ. մայիսին Սենատը չէր ընդունել նմանատիպ օրինագիծը:

 

“Այնուամենայնիվ, հանձնաժողովի այդ դիրքորոշումը չի կարող խանգարել Սենատի լիագումար նիստում հունվարի 23-ին սպասվող քննարկմանը, քանի որ ներկա պահին սենատորների մեծամասնություն կողմ են օրինագծի քննարկմանը”,- Մեդիամաքս-ին ասել է Հրաչ Վարժապետյանը` հավելելով, որ օրինագիծն արդեն փոխանցվել է Սենատի օրակարգ, որն արդեն իսկ հաստատված է:

 

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը նաեւ նշել է, որ Սենատի նախագահ Ժան Պիեռ Բելը վերջերս հայտարարել է, որ թեեւ կողմ չէ նմանատիպ օրինագծերի քննարկմանը Սենատում, բայց չի խոչընդոտի գործընթացին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին