Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ այսօր մաղթել է, որպեսզի Հայաստանը " գործընկեր երկրների հետ միասին գտնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի` բոլոր կողմերի համար ընդունելի լուծումը”:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գերմանացի դիվանագետը նաեւ մաղթել է, որպեսզի վերջապես բացվի հայ-թուրքական սահմանը, որը, դեսպանի բնորոշմամբ, “սառը պատերազմի վերջին մնացորդն է”:
“ԵԱՀԿ բոլոր երկրները, այդ թվում Թուրքիան, քաղաքական կամք են որդեգրել բաց սահմաններ ունենալու եւ ազատ առեւտրաշրջանառություն իրականացնելու համար: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական փակ սահմանի խնդրի լուծումը կարեւոր նշանակություն ունի Հարավային Կովկասի երկրների քաղաքական եւ տնտեսական զարգացման համար”,- ասել է Հանս-Յոխեն Շմիդթը:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: