Ներկայացվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը - Mediamax.am

6006 դիտում

Ներկայացվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը


Լուսանկարը` www.sinemtezyapar.com


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում ներկայացվել է Եվրոպական Միության «Կայունության գործիք» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի եւ Թուրքիայի 8 հասարակական  կազմակերպություններից կազմված կոնսորցիումը: Հայաստանից ծրագրին մասնակցում է «Սիվիլիթաս» հիմնադրամը, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը եւ Հանրային լրագրողների ակումբը:

 

Նախաձեռնողները համոզված են, որ իրականացվող միջոցառումները կարող են նպաստել փակ սահմանների բացմանը, տնտեսական ու գործնական կապերի ընդլայնմանը, մշակութային եւ կրթական մի շարք ծրագրերի խթանմանը: Ծրագրի մաս են կազմում փորձի փոխանակման դասընթացները, ձեռներեցների, լրագրողների, ճարտարապետների, նկարիչների եւ արվեստի այլ ներկայացուցիչների շփումները եւ փոխադարձ այցելությունները:

 

«Մենք խորապես համոզված ենք, որ հայ եւ թուրք հասարակությունների միջեւ երկխոսությունը ռազմավարական կարեւոր քայլ է հարաբերությունների կարգավորման եւ վերջնական հաշտեցման համար»,-ասել է Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

 

«Հայաստանի հետ հարաբերությունների հավանական առաջընթացը Թուրքիային կարեւոր հնարավորություն կտա որոշակի հաջողության հասնել հատկապես անվտանգության փոփոխվող միջավայրում, ինչը պայմանավորված է Միջին Արեւելքի եւ Ուկրաինայի անկայունությամբ»,- ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին