Գրքերի տաղավար` Գուրգեն Մահարի, Լեւոն Խեչոյան, Գի Դը Մոպասան եւ ուրիշներ - Mediamax.am

exclusive
5061 դիտում

Գրքերի տաղավար` Գուրգեն Մահարի, Լեւոն Խեչոյան, Գի Դը Մոպասան եւ ուրիշներ

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

Գրքերի տաղավար` Գուրգեն Մահարի, Լեւոն Խեչոյան, Գի Դը Մոպասան եւ ուրիշներ
Գրքերի տաղավար` Գուրգեն Մահարի, Լեւոն Խեչոյան, Գի Դը Մոպասան եւ ուրիշներ
«Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով», Հատոր 1
«Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով», Հատոր 1
«Մհերի դռան գիրքը»
«Մհերի դռան գիրքը»
«Սիրելի բարեկամ»
«Սիրելի բարեկամ»
«Լինում է, չի լինում», պատկերազարդ հեքիաթներ
«Լինում է, չի լինում», պատկերազարդ հեքիաթներ
Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում
Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում ներկայացնում է Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

 

«Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով», Հատոր 1

Գուրգեն Մահարի

 

Հրատարակչությունը` Անտարես

 

Ծավալը` 768 էջ

Չափը` A5

Կազմը` կոշտ

Տպագրությունը`օֆսեթ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորն ընդգրկում է նրա՝ 1916-1969 թթ. գրած բանաստեղծությունները: Բոլոր ստեղծագործություններն ուղեկցվում են անհրաժեշտ մեկնաբանություններով ու ծանոթագրություններով: Բազմաթիվ բանաստեղծություններ ներկայացվում են առաջին անգամ:

 

«Մհերի դռան գիրքը»

Լեւոն Խեչոյան

Խմբագիր`Հակոբ Մովսեսի

 

Հրատարակչությունը` Անտարես

 

Ծավալը`  396 էջ

Չափը` 125X200

Կազմը` Կոշտ

Տպագրությունը`օֆսեթ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

«Մհերի դռան գիրքը» վեպն իրականում Խեչոյան-արվեստագետի եւ մարդու պատգամն է մեզ՝ ապրողներիս եւ մեր երկրի ապագան կերտողներին։ Ակնարկային եւ լրագրողական ոճական հնարանքների, գիտական եւ գրողական վերլուծությունների եւ նկարագրությունների միահյուսումը՝ միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար։

 

«Սիրելի բարեկամ»

Գի Դը Մոպասան

Թարգմանությունը ֆրանսերենից` Արման Կոթիկյան

Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան

 

Հրատարակչությունը` Անտարես

 

Ծավալը` 384 էջ

Չափը` A 5

Կազմը` կոշտ

Տպագրությունը`օֆսեթ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

«Սիրելի բարեկամ» վեպը կարիերիստի պատմություն է: Արկածախնդիր ու խորամանկ Ժորժ Դյուռուան երազում է փայլուն կարիերայի եւ բարձր հասարակության սանդուղքներով վեր բարձրանալու մասին, թեպետ չունի առանձնահատուկ տաղանդ ու շնորհներ: Սակայն անհատական հմայքը, որով կարողանում է գրավել բարձրաշխարհիկ կանանց սրտերը, ինչպես նաեւ հանգիստ խղճով ցանկացած ստորության դիմելը, պարզվում է, բավական է մեծ հաջողությունների հասնելու համար:

 

«Լինում է, չի լինում», պատկերազարդ հեքիաթներ

Խմբագիր` Կարինե Խոդիկյան

Անգլերենից թարգմանությունը`Անահիտ Հարությունյան, Ելենա Խոդիկյան

 

Հրատարակչությունը` Զանգակ

 

Ծավալը` 354  էջ:

Չափը`  17x24 սմ

Կազմը` կոշտ

Տպագրությունը` կավճապատ

Որտեղ գնել` Զանգակ գրատանը եւ Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

«Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:

 

Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում

Հեղինակ` Ջեյմս Մեթյու Բարրի 

Անգլերենից թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյան 

 

Հրատարակչությունը` Զանգակ

 

Ծավալը` 136 էջ

Չափը` 12.5x20 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Զանգակ գրատանը եւ Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Ջ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ եւ հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում:

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքսի աշխատակից Եկատերինա Պողոսյանին ՝ 010 54 54 31:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին