Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:
Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների կողմից:
Վերջին ջահելությունը
Հարություն Հարությունյան
Հրատարակչությունը`Լուսակն
Ծավալը`180էջ
Չափը`84x108 1/32
Կազմը` փափուկ
Տպագրությունը`օֆսեթ
Գինը`3000 դրամ
Որտեղ գնել`«Նոր գիրք», «Նոյան Տապան»,«Բուկինիստ», «Բյուրոկրատ» գրախանութներից, «Արտբրիջ» սրճարանում
Գրքի առաջաբանում Ռոլանդ Շառոյանը գրում է. «Խոսքը փոխակերպելու եւ երկխոսության մեջ քարացնելու` հարության ոճը բոլոր ստեղծագործությունների մեջ առկա է, մնացած գնահատումները թողնում եմ ընթերցողներին եւ ավարտում եմ խոսքս Ռոլան Բարթի մի ձեւակերպումով. «Գրում են սիրվելու համար, կարդացվում են առանց սիրվել կարողանալու: Անկասկած, այս տարածությունն է, որ գրող է ծնում»: Հարությունը գրող է, անկասկած, եւ առանց ավելորդ ածականների:
«Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին»
Ա.Պեպանյան, Հ. Թովմասյան
Հրատարակչությունը`Նաիրի
Ծավալը`176էջ
Չափը`60x84 1/16
Կազմը` փափուկ, լամինացված
Տպագրությունը`օֆսեթ
Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներից
Գրքում ներկայացված են տասնիններորդ դարի վերջերի, քսաներորդ դարի սկզբների հայաստանյան ներքին իրավիճակը, հասարակական հարաբերությունների որակը, որոնք էլ մեծամասամբ որոշում են այժմյան մեր իրականությունը: Գիրքը նախատեսված է քաղաքականությամբ հետաքրքրվողների, երկրում ստեղծված իրավիճակը դեպի դրականը փոփոխված տեսնել ցանկացողների համար:
«Անկիմյուրի բնակիչները»
Արմինե Անդա
Հրատարակչությունը` Փրինթինֆո
Ծավալը`400 էջ
Չափը`23x16
Կազմը` փափուկ
Տպագրությունը`օֆսեթ
Որտեղ գնել`Նոյան Տապան,Բուկինիստ,Արտ Բրիջ գրախանութներում
Անկիմյուրի երեւակայական աշխարհում ապրում են ոչ միայն մարդիկ, այլեւ ամենատարբեր արարածներ. նիմբլյումներ, բլյումբլյումներ, տանոտնուկներ, պերիսետներ եւ այլն, եւ այլն: Գրքի ամեն պատմություն այդ աշխարհից նոր հերոսի կամ հերոսների մի ամբողջ ցեղի մասին է...
Դերենիկ Դեմիրճյան
Կազմող եւ խմբագիր` Նվեր Վիրաբյան
Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ
Ծավալը`236 էջ
Չափը`14.5 x 20
Կազմը` փափուկ
Տպագրությունը`օֆսեթ
Գինը`2300 դրամ
Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Դերենիկ Դեմիրճյանի գործերի ժողովածուն: Հասարակության հոգսերով ապրող բանաստեղծը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը:
«Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.»
Անահիտ Աստոյան
Հրատարակչությունը`Նաիրի
Ծավալը`256 էջ + 35 էջ նկարներ եւ փաստաթղթեր
Չափը`A1/4
Կազմը`կոշտ,սուպեր շապիկով
Տպագրությունը`օֆսեթ
Որտեղ գնել`հեղինակից (Հեռ`093 51 64 53)
Գրքում արխիվային վավերագրերի, հայկական, թուրքական եւ օտար այլ աղբյուրների հիման վրա ներկայացված է Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականներին երիտթուրքական եւ քեմալական իշխանությունների կողմից հայերի ունեզրկման առարկայական պատմությունը:
«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: