Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:
Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների կողմից:
«Քերթողաբոյլ»
Կազմող՝ Արքմենիկ Նիկողոսյան
Հրատարակչությունը`Անտարես
Ծավալը`208 էջ
Չափը՝13x24
Կազմը`կոշտ
Տպագրությունը՝ օֆսեթ
Որտեղ գնել` Հայ Գիրք գրախանութների ցանցում եւ Բուկինիստ գրախանութում
Ժողովածուն ամփոփում է արեւմտահայ բանաստեղծության մոտ 100 տարվա համապատկերը՝ 10 քերթողների լավագույն քերթվածք¬ներով:
Ստեղծագործությունները ներկայացված են բնագրային ուղղագրությամբ, ինչը շատ կարեւոր հանգամանք է՝ պատկերային և, հատկապես, տաղաչափական յուրահատկությունները ինչպես հարկն է ընկալելու համար:
«Շահնամե»
Ֆիրդուսի
Թարգմանությունը՝ Սերգեյ Ումառյանի
Հրատարակչությունը`Անտարես
Ծավալը`544 էջ
Չափը՝60x84-1/16
Կազմը`կոշտ
Տպագրությունը՝ օֆսեթ
Որտեղ գնել` Հայ Գիրք գրախանութների ցանցում եւ Բուկինիստ գրախանութում
Ֆիրդուսու «Շահնամեի» ներկա հրատարակությունը ներառում է այդ էպիկական կոթողի ամենահայտնի ասքերը՝ «Զալ եւ Ռուդաբե», «Ռոստամ եւ Սոհրաբ», «Սիավուշ»։ Հիմքում «Շահնամեի» 1975 թ. հրատարակության տեքստն է. կատարվել են անհրաժեշտ խմբագրումներ, շտկումներ եւ սրբագրություններ։
«Կայարան»
Կազմող՝ Արքմենիկ Նիկողոսյան
Հրատարակչությունը`Անտարես
Ծավալը`232 էջ
Չափը՝13x24
Կազմը`կոշտ, փափուկ
Տպագրությունը՝ օֆսեթ
Որտեղ գնել` Հայ Գիրք գրախանութների ցանցում եւ Բուկինիստ գրախանութում
Ժողովածուն ներառում է 20–րդ դարի 60–ական թվականներից մինչեւ դարավերջ ժամանակահատվածում ստեղծված հայ պատմվածքի լավագույն նմուշների ընտրանի: 21 հեղինակից ընտրված է մեկական պատմվածք` ժանրի մոտ կեսդարյա զարգացման համապատկերը կամ ժանրի պատմության հերթական ԿԱՅԱՐԱՆԸ հնարավորինս ամբողջական ներկայացնելու համար: Հեղինակների համառոտ կենսագրականները վերցված են Լիտոպեդիա բանասիրության էլեկտրոնային հանրագիտարանից:
«Մարտիրոս Սարյան»
Հայ արվեստի նշանավոր գործիչներ շարքից.Կերպարվեստ
Կազմող՝ Նվեր Վիրաբյան
Հրատարակչությունը՝ էդիթ Պրինտ
Ծավալը`56 էջ
Չափը՝16.5 x 23.5
Կազմը`փափուկ
Տպագրությունը՝ գունավոր
Գինը՝ 700 դրամ
Որտեղ գնել՝Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
«Հայ արվեստի նշանավոր գործիչներ» մատենաշարի հերթական գրքույկը նվիրված է 20-րդ դարի հայ ականավոր նկարիչ,նկարչական նորագույն դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին: Այն ներառում է նկարչի կյանքն ու ստեղծագործական ուղին, ժամանակակիցների հուշերը Սարյանի մասին, ինչպես նաեւ նկարչի գրառումները արվեստի մասին:
«Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ»
Արծրուն Պեպանյան
Հրատարակչությունը՝ Նաիրի
Ծավալը`152 էջ
Չափը՝60x84 1/16
Կազմը` փափուկ, լամինացված
Տպագրությունը՝ օֆսեթ
Գինը՝ 1500 դրամ
Որտեղ գնել՝ Նոյան Տապան եւ Բուկինիստ գրախանութներում
Պատմաքաղաքական վեպ,ուր ներկայացվում է Պապ թագավորի կառավարման ժամանակաշրջանը: Հեղինակը ներկայացնում է հիմնախնդիրների այն ընդհանրությունները, որոնք առկա են եղել Պապի կառավարման ժամանակաշրջանում եւ նաեւ առկա են մեր օրերում:
«Հովն ընկավ»
Ռոլանդ Շառոյան
Հրատարակչությունը՝ Նաիրի
Ծավալը՝392 էջ
Չափը՝ 60x84 1/16
Կազմը՝ կոշտ, սուպեր-շապիկով, լամինացված
Որտեղ գնել՝ Գիրք հիմնադրամում (Հեռ՝010 25 44 49)
«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: