Տիգրան Կարապետյանը պահանջում է նախագահի հրաժարականը - Mediamax.am

7389 դիտում

Տիգրան Կարապետյանը պահանջում է նախագահի հրաժարականը


Տիգրան Կարապետյան
Տիգրան Կարապետյան

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն այսօր հայտարարել է, որ պահանջում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան Կարապետյանն ասել է, որ այդ պահանջի պատճառը ոչ թե երկրի ղեկավարի լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության խնդիրն է, այլ` «երկրում ժողովրդավարության բացակայությունը, ժողովրդագրական բացասական միտումները եւ ցածր կենսամակարդակը»: 

Տիգրան Կարապետյանը հայտնել է, որ մարտի 21-ին Մատենադարանի մոտ կկայանա Ժողովրդական կուսակցության կողմնակիցների հանրահավաքը: Նա խոստացել է, որ հանրահավաքում կլինեն «բազմաթիվ նոր դեմքեր», եւ հայտնել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով երթ կազմակերպելու մտադրության մասին: 

Մեր ընտրանին