Փոլ Սայմոնի սաղմոսներն ու Սուրեն Առուստամյանի ժամանակի կառուսելը - Mediamax.am

Փոլ Սայմոնի սաղմոսներն ու Սուրեն Առուստամյանի ժամանակի կառուսելը
2519 դիտում

Փոլ Սայմոնի սաղմոսներն ու Սուրեն Առուստամյանի ժամանակի կառուսելը


2019 թվականի հունվարին գրված Անհավատալի բացահայտումներ՝ ամսական $ 5.99-ով սյունակից հետո երաժշտական թեմաներով չէի գրել: 2020 թվականի պատերազմից հետո «թեթեւ» թեմաներով գրելիս հաճախ մեղքի զգացում են ունենում:

Բայց վերջին օրերին միանգամից երկու հրաշալի բացահայտում արեցի եւ ցանկացա կիսվել դրանցով:

Առաջինը XX դարի ամենահայտնի ռոք-երաժիշտներից մեկի, Simon & Garfunkel խմբի համահիմնադիր, 81-ամյա Փոլ Սայմոնի Seven Psalms ալբոմն է:

The Guardian-ը գրել է, որ «վետերան երաժիշտը մտորում է հավատքի եւ մահվան մասին», իսկ The New York Times-ն այսպես է բնութագրում ալբոմը.

«Ի՞նչ են անում երգահանները, երբ զգում են, որ մահը մոտենում է: Նրանցից ոմանք նախընտրում են վճռականորեն ստեղծել երաժշտություն, որն իրենցից ավելի երկար է ապրելու»:

Իսկ Սուրեն Առուստամյանի «I am free» ալբոմին սպասում էի՝ մի քանի ամիս առաջ հայտնել էր, որ լույս է տեսնելու մայիսի վերջին:

Սուրենին շատ եմ սիրում: Նրա հետ ծանոթացա 2010 թվականի մարտին, երբ մասնակցում էր «Շանթի» «Հայ սուպերսթար» նախագծին, որտեղ նրան նկատեց Իեն Գիլանը եւ առաջարկեց նույն թվականի մայիսին Deep Purple-ի հետ Երեւանում բեմ բարձրանալ:

Սուրենն արդեն 10 տարի ապրում է Ամերիկայում: Ալբոմի վրա սկսել էր աշխատել 2019 թվականին եւ այդ մասին պատմել էր մեզ:

Ենթադրում եմ, որ COVID-19-ի պատճառով աշխատանքները ձգձգվեցին: Բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ երկար տարիներ քավերներ կատարելուց հետո Սուրենն իսկապես հրաշալի ալբոմ է ձայնագրել: Քիչ է լինում, որ մեկ ալբոմում միանգամից մի քանի երգ հավանեմ, բայց այստեղ դրանք երեքն են. Haunted Man, Carousel of time (Magda) եւ Pain in my Heart:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին