Թեւան Պողոսյան - Mediamax.am

Հոկտեմբեր 06, 2025
Թեւան Պողոսյան
Թեւան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն
Կազանից հետո կամ ի՞նչ էր կարեւոր ասել Եվրոպային Երկու օր է, ինչ Կազանից հետո աշխարհի բոլոր դիվանագետները, փորձագետները եւ քաղաքական գործիչները տեղեկացան ԼՂ հիմնախնդրի բանակցությունների իրական պատկերին: Չնայած այսպես կոչված պարիտետ պահպանելու «բարի» ցանկության տրամաբանությամբ բանակցությունների տապալման պատասխանատվությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարապես վերագրելու միջազգային մամուլի փորձերին, մասնագիտական շրջանակներում ոչ ոք այլեւս չի կասկածում, որ արդյունքների տապալման պատասխանատուն Ադրբեջանն է: Իհարկե, երբ գնում ես վերջնական որոշումը պայմանավորվելու, եւ հանդիպում տասը անակնկալ առաջարկի, հասկանալի է, որ նոր առաջարկներ անողը լուրջ չէ տրամադրված: Կարելի է հասկանալ մեկ, երկու , անգամ՝ երեք նոր հարցադրում կամ մոտեցում, բայց երբ դրանք տասն են, ապա պարզ է, որ «այս անգամ էլ չստացվեց»:
Մեր ընտրանին