Անցյալն ու ներկան՝ «Երեւան. XX դար» գրքի նոր հրատարակությունում - Mediamax.am

39578 դիտում

Անցյալն ու ներկան՝ «Երեւան. XX դար» գրքի նոր հրատարակությունում


Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը, Դավիթ Երեմյանն ու Արմեն Ամիրյանը
Արա Թադեւոսյանը, Դավիթ Երեմյանն ու Արմեն Ամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը եւ Դավիթ Երեմյանը
Արա Թադեւոսյանը եւ Դավիթ Երեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը
Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը եւ Արմեն Ամիրյանը
Արա Թադեւոսյանը եւ Արմեն Ամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Ամիրյանը եւ Դավիթ Երեմյանը
Արմեն Ամիրյանը եւ Դավիթ Երեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը եւ Տիգրան Լիլոյանը
Արա Թադեւոսյանը եւ Տիգրան Լիլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը, Հրաչ Պողոսյանը եւ Գուրգեն Մուշեղյանը
Արա Թադեւոսյանը, Հրաչ Պողոսյանը եւ Գուրգեն Մուշեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը եւ Հրաչ Պողոսյանը
Ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը եւ Հրաչ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Ամիրյանը եւ Դավիթ Երեմյանը
Արմեն Ամիրյանը եւ Դավիթ Երեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Արսեն Կարապետյանը
Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Արսեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եկատերինա Պողոսյանը եւ Զառա Մամյանը
Եկատերինա Պողոսյանը եւ Զառա Մամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զավեն Սարգսյանը եւ Աննա Բուբուշյանը
Զավեն Սարգսյանը եւ Աննա Բուբուշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախորդ դարի Երեւանը բացիկի ու նամականիշի վրա պատկերված քաղաք է հիշեցնում: Մայրաքաղաքին «տեսք» տվող շենքերն ու շինությունները նկատելի փոխվել են, որոշ մասն արդեն չկա, կամ կորցրել է իր նախնական դերակատարումը:

 

Մեր քաղաքի խորհրդանիշ համարվող շինությունները՝ կանգուն կամ արդեն գոյություն չունեցող, ներկայացված են Մեդիամաքսի «Երեւան. XX դար» գրքում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարապի լճի, Փակ շուկայի, Մանկական երկաթուղու, Երիտասարդական պալատի, Սեւան հյուրանոցի եւ այլ նշանավոր շենքերի ու հուշարձանների մասին 16 պատմությունները ոչ միայն ներկայացնում են իրենց «հերոսների» ճարտարապետական արժեքը, այլեւ՝ դրանց մարդկային դեմքը՝ հեղինակների, երեւանցիների ու նշանավոր մարդկանց հիշողությունները, արխիվային լուսանկարներ:

 

«Պանդոկ Երեւան» ռեստորանում այսօր տեղի է ունեցել գրքի 2-րդ հրատարակության շնորհանդեսը: 2012 թվականին 1000 օրինակով լույս տեսած հուշագրքի տպաքանակը վաղուց սպառվել է, բայց մարդիկ դեռ շարունակում են գրախանութներում փնտրել Երեւանի պատմության յուրօրինակ վավերագիրը:

 

Նոր հրատարակությունը Մեդիամաքսը պատրաստել է գործընկերոջ՝ «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության հետ համատեղ:

 

««Երեմյան Փրոջեքթսը» միշտ եղել է Երեւանին վերաբերող հետաքրքիր, յուրօրինակ նախագծերի կողքին: Այս հրաշալի նախագիծը հենց այդպիսինն էր:  Շնորհակալություն Մեդիամաքսին արժեքավոր գաղափարը նախաձեռնելու, իրականացնելու համար: Մեր Երեւանն այն քաղաքն է, որը մեծ ներուժ ունի՝ դառնալու աշխարհի ամենահյուրընկալ, ջերմ, մշակութահարուստ քաղաքներից իր գույներով, ավանդույթներով, անվտանգությամբ, որտեղ միշտ ցանկություն կա ապրելու եւ ստեղծագործելու», - նշել է «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր Դավիթ Երեմյանը:

Արա Թադեւոսյանը եւ Դավիթ Երեմյանը Արա Թադեւոսյանը եւ Դավիթ Երեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երեմյան Փրոջեքթս»-ի առաքելությունն ազգային խոհանոցի, խոհարարական մշակույթի, վարպետության ավանդույթների պահպանումն ու զարգացումն է, հայկական ազգային խոհանոցի ճանաչելիության ապահովումը: «Երեմյան Փրոջեքթս»-ի նախագծերն են՝ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, շուտով՝ «Շերեփ» ռեստորանը:

 

«Առաջին հրատարակության տպաքանակը սպառվել էր, եւ «Երեւան. XX դար»

գիրքը գրեթե անհնար էր գտնել: Այդպես որոշեցինք պատրաստել երկրորդ հրատարակությունը՝ բնազդաբար զգալով, որ կան մարդիկ, ում հետ գրեթե նույն զգացմունքներն ենք կիսում: Ուրախությամբ կասեմ, որ բնազդը մեզ չխաբեց՝ «Երեմյան փրոջեքթս»-ի մաս կազմող «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը պատրաստակամություն հայտնեց կիսել, ինչպես իրենք են սիրում կրկնել, «մայր քաղաքիս համն ու հոտը»՝ համաձայնելով հովանավորել «Երեւան. XX դար»-ի երկրորդ հրատարակությունը», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Արա Թադեւոսյանը Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրքում որոշակի փոփոխություններ են արվել՝ հինգ տարվա ընթացքում քիչ բան չի փոխվել: Ավելացվել է նաեւ նոր գլուխ՝ Գրքերի պալատի մասին:

 

«Հինգ տարի առաջ, երբ սկսում էինք նախագիծը, Փակ շուկայում նոր էին մեկնարկել շինարարական աշխատանքները, եւ դեռ հույս կար, որ արդյունքում մի լավ բան կստացվի: Ցավոք, չստացվեց: Իսկ, օրինակ, Կասկադի մասին գլուխը պատրաստելիս քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, ով, ցավոք, մի քանի օր առաջ մահացավ, մեծ ցավով էր խոսում այն մասին, որ իր «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը թաքնված է, եւ մարդիկ չեն տեսնում: Անցյալ տարի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում որմնաքանդակը պաշտոնապես բացվեց»,- ասել է Արա Թադեւոսյանը:

 

Գիրքը ոչ միայն հիշողություն է, այլեւ քաղաքին խնամքով վերաբերվելու եւ պատասխանատվության կոչ:

 

«Անկախ նրանից, թե ով է տվյալ շինության սեփականատերը, պետք է զգույշ վարվել դրա հետ, պահպանել: Եթե Երեւանն անբարեկարգ է, հյուրեր չեն գա, մենք էլ չենք հրավիրի: Եթե մենք չունենանք «Մոսկվա» կինոթատրոնի նման կառույց, եթե չունենաք լավ համերգասրահ, կարո՞ղ է լավ փառատոն անցկացնենք կամ լավ երգիչներ հրավիրենք: Այդպիսով, մենք կզրկվենք նաեւ համաշխարհային մշակույթին մասնակցությունից»,- ասել է գրքի պատրաստմանը մեծ աջակցություն ցուցաբերած ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:

Ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը եւ Հրաչ Պողոսյանը Ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը եւ Հրաչ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շնորհանդեսին ներկա էր նաեւ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նրա բնորոշմամբ «Երեւան. XX դար» գիրքը կամրջում է հիշողությունն ու ապագան:

 

«Կարծում եմ, որ  այս գիրքը, այս հրատարակությունը հենց մեր արեւաշատ եւ, ինչու չէ, նաեւ մեր առեւտրաշատ քաղաքի մասին է խոսում: Այս գիրքը կարող է կամրջել մեր հիշողությունը մեր ապագայի հետ, մեր անցյալը կապել այսօրվա հետ: Մաղթում եմ գրքին բարի ճանապարհ դեպի Երեւան այցելած  զբոսաշրջիկների եւ մեր հայրենակիցների ընտանիքներ: Շնորհավորում եմ բոլորիս»,- ասել է նախարարը:

Արմեն Ամիրյանը եւ Դավիթ Երեմյանը Արմեն Ամիրյանը եւ Դավիթ Երեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիրքը լույս է տեսել 2000 տպաքանակով: Արժեքը 6 000 դրամ է: Այն վաճառվում է «Բուկինիստ» գրախանութների ցանցում եւ «Լավաշ» ռեստորանում: Վաճառքից գոյացած ամբողջ հասույթն օգտագործվելու է Երեւանում որեւէ լավ նախագիծ իրագործելու նպատակով:

 

Նման փորձ արդեն կա. գրքի առաջին հրատարակության վաճառքից ստացված միջոցներով 2013թ. նոյեմբերից 2014թ. փետրվարը «Շնչող պատեր» նախաձեռնությունը նկարազարդման աշխատանքներ իրականացրեց Երեւանի 11 մանկապարտեզներում:

 

Գիրքը կարելի է գնել «Բուկինիստ» ցանցի հետեւյալ կետերում.

 

•    Մաշտոցի 20 (գլխամաս)

•    Տաշիր Սթրիթ  (Հյուսիսային պողոտա 6/2)

•    Դալմա Գարդեն Մոլ (Ծիծեռնակաբերդի խճ. 3)

•    Երեւան Մոլ (Արշակունյաց 34)

•    Ռոսսիա Մոլ (Տիգրան Մեծ 16)

•    Մետրոնոմ, գրախանութ եւ տաղավարներ (Իսահակյան 22/10)

•    Տաշիր առեւտրի կենտրոն (Խորենացի 33)

•    Երեւան Տոնավաճառ (Սմբատ Զորավար 11/1)

 

«Երեւան. XX դար» նախագիծը Mediamax.am կայքում իրագործվել է 2012-2013 թվականներին, շարքի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն էր:

 

2012 թվականի դեկտեմբերին՝ կրկին ԱրմենՏել ընկերության հովանավորությամբ, լույս էր տեսել «Երեւան. XX դար» գիրքը: Տպաքանակի մի մասը օգտագործվել էր որպես ԱրմենՏել-ի ամանորյա կորպորատիվ նվեր, մյուս մասը վաճառքի էր հանվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին