Մետրոյում մեկնարկել են վերականգնողական աշխատանքները - Mediamax.am

7573 դիտում

Մետրոյում մեկնարկել են վերականգնողական աշխատանքները


Լուսանկարը` https://www.yerevan.am


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում տրվել է մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլի՝ դրենաժային թունելի երկարացման եւ մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների մեկնարկը:

Ծրագիրն իրականցվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրոպական միության հարեւանության ներդրումային ծրագրի աջակցությամբ:

 

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, որը պատրաստակամություն է հայտնել շարունակելու Երեւանի քաղաքապետարանի եւ բանկի միջեւ իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում եւս:

 

Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլի նշված բաղադրիչի նպատակն է մետրոյի վազորդային թունելներ ներհոսող ստորգետնյա ջրերի զգալի նվազեցումը եւ դրանց ուղղորդումը դեպի Հրազդան գետ:

 

Մետրոյի վազորդային թունելների հարեւանությամբ գործող դրենաժային թունելը ձգվում է «Զորավար Անդրանիկ» կայարանից մինչեւ Հրազդան գետ՝ ջրթափ պորտալը: Այն պետք է երկարաձգվի գոյություն ունեցող դրենաժային թունելի արեւելյան ճյուղի ծայրից մինչեւ մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հյուսիսային մասում գտնվող պոմպակայանը, որտեղ նկատվում է ստորգետնյա ջրերի ուժեղ հոսք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին