Hyatt Place հյուրանոցը` նախկին «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում (ֆոտոշարք) - Mediamax.am

exclusive
7712 դիտում

Hyatt Place հյուրանոցը` նախկին «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում (ֆոտոշարք)

Օրերս Hyatt Hotels կորպորացիան հայտնեց, որ իր հետ փոխկապակցված ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել «Գինեքար» ՍՊԸ-ի հետ` Երեւանում Hyatt Place հյուրանոց հիմնելու մասին:

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Օրերս Hyatt Hotels կորպորացիան հայտնեց, որ իր հետ փոխկապակցված ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել «Գինեքար» ՍՊԸ-ի հետ` Երեւանում Hyatt Place հյուրանոց հիմնելու մասին: Հայտարարության համաձայն, 2013թ. գարնանը գործադրվելիք հյուրանոցը գտնվելու է Հանրապետության հրապարակի հարեւանությամբ: Մեդիամաքս-ը պարզել է, թե  ո՞ր շենքն է ծառայելու որպես նոր հյուրանոց:

 

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գրասենյակից մեզ հայտնեցին, որ Hyatt Place հյուրանոցը լինելու է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության բակում` «Էրեբունի Պլազա»-ի դիմաց:

 

Դա «Էրեբունի» հյուրանոցի նախկին երկրորդ մասնաշենք է, որտեղ ներկայումս կատարվում են շինարարական աշխատանքներ: «Գինեքար» ընկերությունն այն գնել է Տուրիզմի զարգացման հիմնադրամից, որից տեղեկացանք, որ շենքի վաճառքն իրականացվել է 2004 թվականին: 

 

Մեդիամաքս-ի թղթակցին հյուրանոցի մասին պատմել է Hyatt Place-ի շինարարական աշխատանքներն իրականացնող «Նորտ» ընկերության հիմնադիր տնօրեն Արտաշես Մովսեսյանը:

 

«Տարածաշրջանում առաջին Hyatt Place-ի շինարարական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա հուլիսից, ամեն ինչ անում ենք, որ 2013-ի գարնանը հյուրանոցը գործի»,- ասել է Արտաշես Մովսեսյանը: Նրա փոխանցմամբ, շենքը կապիտալ փոփոխության է ենթարկվել, լիովին վերանորոգվել է տանիքը, իսկ բաց պատշգամբները փոխարինվել են ժամանակակից ապակե պատերով:

 

 

Ութհարկանի հյուրանոցային շենքն ունի ստորգետնյա ավտոկայան, որտեղ կլինի նաեւ լվացքատուն եւ քիմմաքրման կետ: «Որպես միջազգային բրենդի մասնաճյուղ` աշխատանքները մշտապես գտնվում են Hyatt Hotels կորպորացիայի մասնագետների հսկողության տակ, անգամ ամենափոքր հարցերը պետք է համաձայնեցվեն ընկերության մասնագետների հետ»,- ասել է Արտաշես Մովսեսյանը: Նրա փոխանցմամբ, Hyatt-ը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության համակարգին ու կարեւորում մարդու կյանքի ապահովությունը:

 

96-տեղանոց հյուրանոցում լյուքս եւ ստանդարտ համարներից բացի կլինեն նաեւ հաշմանդամների համար նախատեսված սենյակներ եւ հարմարություններ:

 

Մեր զրուցակիցը նշել է, որ հյուրանոցի շենքի կառուցման աշխատանքներին մասնակցել է դեռեւս Խորհրդային տարիներին. «Այս շենքը որպես «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենք շահագործման հանձնվեց 1987-1988թթ., բայց փաստացի չգործեց. Բաքվի ջարդերից ու երկրաշարժից շատ տուժածներ տեղափոխվեցին այստեղ, շենքը վերածվեց ժամանակավոր կացարանի, կային նաեւ իրանական գրասենյակներ»,- ասաց կազմակերպության տնօրենը:

 

 

«Գինեքար» ընկերության խորհրդի նախագահ, երեւանյան Hyatt Place-ի տնօրեն  Սամվել Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Hyatt Hotels կորպորացիայի հետ 10 տարվա համագործակցություն փորձ ունեն Մոսկվայում գործող Ararat Park Hyatt-ի շրջանակներում:

 

 «Որպես տուրիզմի լուրջ հեռանկար ունեցող երկիր՝ ուզում էինք Հայաստանում եւս լինի համաշխարհային բրենդի հյուրանոցը: Համաձայնագիրը ստորագրված է, եկող տարվա սկզբին նախատեսում ենք գործարկել Hyatt Place-ը»,- ասաց Սամվել Սարգսյանը: Նա նշեց, որ հյուրանոցը համապատասխանելու է 5-աստղանի հյուրանոցի չափանիշներին:

 

 

Սամվել Սարգսյանի փոխանցմամբ, «Գինեքար» ընկերության նախաձեռնությամբ  այժմ Ջերմուկում իրականացվում են առողջարան-հյուրանոցային համալիրի շինարարական աշխատանքներ, եւ եթե Hyatt Hotels կորպորացիայի մասնագետներն ասեն, որ այն եւս համապատասխանում է միջազգային բրենդի չափանիշներին, ապա Hyatt կլինի նաեւ Ջերմուկ քաղաքում:

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին