Այս տարվանից «Այբ»-ում կգործեն միջին դպրոցի դասարանները - Mediamax.am

6381 դիտում

Այս տարվանից «Այբ»-ում կգործեն միջին դպրոցի դասարանները


Այս տարվանից «Այբ»-ում կգործեն միջին դպրոցի դասարանները
Այս տարվանից «Այբ»-ում կգործեն միջին դպրոցի դասարանները

Լուսանկարը` «Այբ»


Երեւան: Մեդիամաքս: Այս տարվանից «Այբ» ավագ դպրոցում կգործեն միջին դպրոցի դասարաններ:

 

Այդ մասին Մեդիամաքս-ին ասել է դպրոցի փոխտնօրեն Վիգեն Շիրվանյանը: 

 

Հիշեցնելով, որ 2013 թվականից «Այբ»-ում սկսել է գործել տարրական դպրոցը, նա ասել է, որ 2014թ. ընթացքում տարրական ու միջին դասարանները Երեւանում եւ Դիլիջանում ավելի կընդարձակվեն:

 

Խոսելով 2014թ. ծրագրերի մասին, Վիգեն Շիրվանյանն ասել է, որ այս տարի նախատեսվում է սկսել դպրոցի տարածքի ընդլայնման շինարարական աշխատանքները:

 

Նախատեսվում է, որ «Այբ» կրթական ավանն իր մեջ կներառի տարբեր կրթական օղակներ, ինչպես նաեւ մանկապարտեզ, եկեղեցի, մեդիա արվեստների կենտրոն, լողավազան, թենիսի կորտեր, ֆուտբոլի դաշտ եւ այլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին