Երեւան: Մեդիամաքս: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նախատեսված գործիքների հավաքածուն հունիսի 5-ին Կանադայից ուղարկվել է Հայաստան:
Ս.թ. ապրիլին Մեդիամաքս-ը պատմել էր կանադացի Թիմ Իրվինգի նախաձեռնության մասին, ով սեփական նախաձեռնությամբ 2 տարվա ընթացքում երաժշտական գործիքների տպավորիչ խմբաքանակ հավաքեց Գյումրիի թիվ 6 դպրոցի համար. 24 ջութակ, 12 ակուստիկ կիթառ, 12 ուկելելե, 4 ալթ-սաքսոֆոն, 4 շեփոր, 2 մանդոլինա, 2 ֆլեյտա, Yamaha սինթեզատոր, Yamaha էլեկտրական դաշնամուր եւ այլն:
Գյումրիի N 6 երաժշտական դպրոցի կառուցման նախագիծն համատեղ իրականացնում են Մեդիամաքս-ը, Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը:
2011 թվականի հունվարին Կանադայում Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը կապ հաստատեց Իէն Գիլանի մենեջերի հետ եւ հայտնեց, որ ցանկանում է երաժշտական գործիքներ տրամադրել Գյումրիի դպրոցին: Թիմը նշել էր, որ մանկուց երկրպագում է Deep Puple-ին եւ Blach Sabbath-ին եւ իր համար մեծ պատիվ կլինի մասնակցել WhoCares նախագծին, որն իրականացվում են Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին:
Գործիքների` Հայաստան տեղափոխման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայ օգնության Ֆոնդը, որը նաեւ հոգում է բոլոր ծախսերը:
Ս.թ. սեպտեմբերին կկայանա Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի բացումը, որին կմասնակցեն Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանը` տիկնոջ հետ եւ Rock Aid Armenia նախագծի հիմնադիր Ջոն Դին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: