Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով այս տարի Եվրատեսիլում Հայաստանի կողմից ներկայացվելիք Lonley Planet երգի համահեղինակն է, հարցազրույց է տվել Eurovision.tv-ին:
- Մենք զրուցել ենք Դորիանս-ի մենեջերի հետ, ով խոստովանեց, որ երկար ժամանակ տատանվում էր՝ դիմե՞լ Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայանալու համար երգ գրելու խնդրանքով, թե` ոչ: «Իսկապես տարօրինակ էր խնդրել heavy metall-ի «կնքահորը» Եվրատեսիլի համար երգ գրել»,- նշել էր նա: Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքն այդ առաջարկությանը:
- Ւնձ համար իսկապես հաճելի էր, երբ ինձ խնդրեցին այդ մասին, եւ ես արագ համաձայնվեցի: Մտածեցի եւ զգացի, որ իմ գաղափարներից մեկը կարող էր շատ հարմար տարբերակ լինել:
- Դուք գո՞հ եք Lonely Planet երգի խոսքերից եւ Դորիանս-ի կատարման ձեւից:
- Կարծում եմ, որ խոսքերն իրոք լավն են եւ նկարագրում են այն, ինչը վերաբերում է մեզ բոլորիս: Դորիանս-ը երգը շատ լավ է կատարում: Նրանք հիմնականում պահպանել են իմ դեմո-տարբերակը, այնպես որ անակնկալներ չեղան:
- Ձեզ համար տարօրինակ չէ՞ լսել Ձեր երաժշտությունը ուրիշի կատարմամբ, հատկապես կիթառային րիֆերը եւ սոլոն:
- Երկար տարիների ընթացքում ես այնքան եմ լսել, թե ինչպես են ուրիշները կատարում Sabbath-ի երաժշտությունը, որ դա արդեն ինձ համար տարօրինակ չէ:
- Հնարավո՞ր է, որ մարդիկ, ովքեր սովորաբար չեն դիտում Եվրատեսիլը, այտ տարի փոխեն իրենց մոտեցումը Ձեր ներգրավվածության պատճառով:
- Ես հույս ունեմ, որ այդպես կլինի:
- Մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակչին ընդառաջ ի՞նչ կմաղթեք Դորիանս-ին:
- Խմբին հաջողություն եմ մաղթում, նրանք արժանի են լավագույնին: Ափսոսում եմ, որ անձամբ չեմ կարող սատարել նրանց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: