Աղետի գոտու 100 ընտանիք կապահովվի բնակարանով - Mediamax.am

3330 դիտում

Աղետի գոտու 100 ընտանիք կապահովվի բնակարանով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 100 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացրել 2017թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վերոնշյալ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:

 

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ այս աջակցությունը հիմնականում կուղղվի Գյումրիում բնակվող անօթեւան ընտանիքներին:

 

Արդյունքում, դեռեւս լուծման կարիք կունենա Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերի 553 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 4 մլրդ դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին