Սյունիքի փախստականաբնակ համայնքների երեխաները հագուստի եւ կոշկեղենի կարիքն ունեն - Mediamax.am

2351 դիտում

Սյունիքի փախստականաբնակ համայնքների երեխաները հագուստի եւ կոշկեղենի կարիքն ունեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: “Օգնիր քեզ” հասարարակական կազմակերպության` սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նախաձեռնության շրջանակներում օրերս Սյունիքի մարզկենտրոն Կապանում 23 ընտանիքների օգնություն է ցուցաբերվել:

Հավաքված հագուստն ու կոշկեղենը բաշխվել է քաղաքի հեռավոր թաղամասերում բնակվող, սոցիալական ծառայությունում հաշվառված 4 եւ ավելի երեխաներ ունեցող  ընտանիքներին։

 

Մեդիամաքսը եւս մասնակցում է այս նախաձեռնությանը եւ հավաքված մոտ 10 պարկ հագուստը տրամադրվել է կազմակերպիչներին: 

 

Առաջիկայում կազմակերպությունը մտադիր է ճշտել նաեւ տարածաշրջանի գյուղական համայնքերում ապրող բազմազավակ ընտանիքների ցանկը եւ հավաքած  հագուստը հասցնել նաեւ այդ համայնքներ։

 

“Օգնիր քեզ”-ը դիմում է բոլոր անհատներին եւ կազմակերպություններին նախաձեռնությանը միանալու խնդրանքով: Առավել խոցելի փախստականաբնակ համայնքներում անչափահաս երեխաներն ապրում են տարրական սանիտարական պայմաններից զուրկ տնակներում, եւ այդ ընտանիքները հատկապես մանկական հագուստի կարիք են զգում: Կազմակերպության հետ կապվելու համար կարող եք զանգահարել 50 01 52 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին