Տավուշի գյուղերում բացվել են ՍՄԱՐԹ սենյակներ - Mediamax.am

3976 դիտում

Տավուշի գյուղերում բացվել են ՍՄԱՐԹ սենյակներ


Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Տավուշի մարզի Այգեհովիտ եւ Կոթի գյուղերում բացել է ՍՄԱՐԹ ապահով սենյակներ:

COAF-ում նշել են, որ ծրագրի հիմնական նպատակն է այս տարածաշրջանում ապրող երեխաներին ու երիտասարդներին հնարավորություն տալ ապահով ու տեխնոլոգիապես հագեցած տարածքում օգտվել ժամանակակից կրթական միջավայրի առավելություններից:

 

«ՍՄԱՐԹ ապահով սենյակները նախագծված են այնպես, որ անհրաժեշտության դեպքում ապաստարան դառնան համայնքի բնակիչներին, այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ այն ծառայելու է խաղաղ ժամանակներին ու երեխաների համար նորագույն գիտելիքներ, հմտություններ ստանալու օջախ է դառնալու»,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

 

ՍՄԱՐԹ ապահով սենյակների ծրագրային բովանդակությունը տարբերվում է Լոռու մարզում հիմնադրված եւ գործող ՍՄԱՐԹ սենյակներից նրանով, որ հատուկ շեշտադրում ունի անվտանգության ուսուցման մասով:

 

Դասընթացների հիմնական մասնակիցները կլինեն միջին ու բարձր դասարանցիները, կներգրավվեն նաեւ դպրոցը եւ նույնիսկ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդները: Այդուհանդերձ, կրթական այս միջավայրում ծրագրային ցանկից կարող են օգտվել նաեւ մեծահասակները:

 

ՍՄԱՐԹ ապահով սենյակների հիմքում հետեւյալ ծրագրերն են՝ համակարգչային գիտելիքներ, անգլերեն ու հաղորդակցային հմտություններ, բարձր տեխնոլոգիաներ (ռոբոտիկա, կոդավորում, ծրագրավորում), առաջին օգնություն, առաջին հոգեբանական աջակցություն, մեդիագրագիտություն, ռիսկերի ու աղետների կառավարման հմտություններ:

 

Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը եւս կարեւորել է ՍՄԱՐԹ սենյակում ապահովության համադրությունը կրթությանը՝ հույս հայտնելով, որ բազմաթիվ ընտանիքներ, որոնք մտահոգված էին երեխաների զարգացման հարցերով, այս ծրագրի շնորհիվ կորոշեն չմեկնել Կոթիից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին