«Սասնա ծռեր»-ը ներկայացրել է գիշերվա միջադեպի իր վարկածը - Mediamax.am

16207 դիտում

«Սասնա ծռեր»-ը ներկայացրել է գիշերվա միջադեպի իր վարկածը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Սասնա ծռեր» խմբավորումն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է գիշերվա միջադեպի իր վարկածը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Գիշերը Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը»:

 

«ՊՊԾ գնդի տարածքում  տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամ Մանուկյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է, ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»,- հաղորդել էր ՀՀ ոստիկանությունը:

 

Այս պահի դրությամբ ՊՊԾ գնդի տարածքում տիրող իրավիճակի մասին ոստիկանությունը նոր տեղեկություններ չի հաղորդել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին