Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը - Mediamax.am

exclusive
14354 դիտում

Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` http://www.portfolio.hu/

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` http://hungarianspectrum.files.wordpress.com

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` http://www.jovonk.info/


Երեւան: Մեդիամաքս: Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը:

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության աղբյուրը; Նրա խոսքով, այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի եւ ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ:

 

Հունգարացի դիվանագետն ասել է ամերիկացի գործընկերոջը, որ վերջնական որոշում կայացված չէ, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կասեցումը դիտարկվում է որպես միջոց` դուրս գալու այն բարդ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակից, որում Հունգարիան հայտնվեց ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջան փոխանցելուց հետո, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց: Բացի դրանից, նման որոշումը խորհրդանշական քայլ կլինի Երեւանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, հավելել է դիվանագետը:

 

Սեպտեմբերի 4-ին Բուդապեշտում կայացավ հանրահավաք, որի մասնակիցները դատապարտեցին Հունգարիայի կառավարության որոշումը Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:

 

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ն առաջարկեց Ադրբեջանին եւ Հունգարիային բացատրություններ տալ Ռամիլ Սաֆարովի փոխանցման եւ ներման հանգամանքների վերաբերյալ:

 

Տրենդ գործակալության հաղորդման համաձայն, նախոօրեին կայացել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բարնսի հետ, որի ընթացքում Էլմար Մամեդյարովն ասել է, որ «Ամերիկայի դիրքորոշումը հասկանալի չէ Ադրբեջանի համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին