Վարչապետը կոչ է արել ակտիվորեն գովազդել Հայաստանը - Mediamax.am

2495 դիտում

Վարչապետը կոչ է արել ակտիվորեն գովազդել Հայաստանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդվող հոլովակներ պատրաստել եւ տարածել:

«Չնայած նրան, որ վերջին հինգ տարում Հայաստանի ներգնա այցելությունների տարեկան միջին աճը կազմել է շուրջ 9%՝ մեր երկիրը՝ որպես զբոսաշրջային երկիր, թերագնահատված է: Համոզված եմ, որ Հայաստանն անհամեմատ ավելի մեծ ներուժ ունի»,- ասել է վարչապետը:

 

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել է շարունակել ակտիվ, թիրախային մարկետինգային միջոցառումները, ինչպես նաեւ երկշաբաթյա ժամկետում ապահովել Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող նյութերի մշակումն ու տարածումը՝ ներառյալ բարձրորակ հոլովակների պատրաստումն ու դրանց միջազգային սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով տարածումը:

 

Որպես հաջող օրինակ վարչապետը նշել է Nation of innovation տեսահոլովակը, որի մասին Մեդիամաքսը կպատմի առաջիկայում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին