Սարգսյան-Ալիեւ հանդիպումը վերջնական հաստատված չէ - Mediamax.am

7350 դիտում

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը վերջնական հաստատված չէ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությունը դեռեւս հստակեցվում է:

Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որի նկարահանող խումբն այժմ գտնում է Վիենայում:

 

«Արդեն հաստատված է, որ Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանի հանդիպման հնարավորությունը Իլհամ Ալիեւի հետ կախված է վերոհիշյալ երկու հանդիպումների արդյունքներից»,- հայտնում է աղբյուրը:

 

Ֆեդերիկա Մոգերինին իր Twitter-ում գրել է, որ այսօր երեկոյան հանդիպելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2015 թ. դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին