Ադրբեջանցիներն ինքնուրույն կհավաքեն իրենց զոհերի մարմինները - Mediamax.am

6222 դիտում

Ադրբեջանցիներն ինքնուրույն կհավաքեն իրենց զոհերի մարմինները


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնվել է 13 զոհվածի մարմին:

 

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ «13 մարմին եղել է մեր տարածքում, սակայն առաջնագծին շատ մոտ կան հակառակորդի տասնյակից ավել դիակներ»:

 

«Հայկական կողմի համաձայնությամբ այդ տարածքում ադրբեջանցիներն իրենք կհավաքեն իրենց զոհերի մարմինները՝ դիտորդների ներկայությամբ:

 

Ադրբեջանական կողմը դեռ շարունակում է իր զոհերի մարմինների դուրսբերման աշխատանքները, այդ պատճառով դեռեւս չենք կարող հստակ ասել, թե  հակառակորդը քանի դի է դուրս բերել առաջնագծին մոտ տարածքից»,- ասել է Սենոր Հասրաթյանը:

 

Ապրիլի 9-ին հայկական կողմը հետ է բերել 2 զինծառայողի մարմին, իսկ  հակառակորդին է հանձնել 7-ը:

 

Շփման գծի հյուսիսային եւ հարավային ուղղություններում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները մեկնարկել են ապրիլի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Այս պահի դրությամբ անհայտ է մնում ՊԲ միայն մեկ զինծառայողի ճակատագիրը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին