Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հոկտեմբերի 2-4-ին կայցելի Երեւան, ուր կմասնակցի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդից, Նիկոլայ Բորդյուժան կմասնակցի Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երեւանում, ինչպես նաեւ կայցելի ՀԱՊԿ Ակադեմիային հատկացված շենք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին եւ քննարկելու Ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: