ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրով կկարողանան այցելել ՀՀ - Mediamax.am

7757 դիտում

ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրով կկարողանան այցելել ՀՀ


Լուսանկարը` http://www.mr-info.ru/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ՌԴ անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու եւ տեղաշարժվելու հնարավորության ընձեռնման մասին որոշումը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի փոխանցմամբˋ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նախկինում ստորագրված համաձայնագրի փոփոխությունը կհեշտացնի ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստանˋ միաժամանակ նպաստելով զբոսաշրջության խթանմանն ու երկու երկրների միջեւ առեւտրային, տնտեսական եւ այլ ոլորտներում կապերի զարգացմանը:

 

Կառավարության ընդունած մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջը կվերացվի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին