Հայկական կողմը հերքում է տեղեկությունը Նախիջեւանում ընթացող մարտի վերաբերյալ - Mediamax.am

5584 դիտում

Հայկական կողմը հերքում է տեղեկությունը Նախիջեւանում ընթացող մարտի վերաբերյալ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Նախիջեւանի Ջուլֆայի շրջանի բնակավայրերից մեկում հայկական ԶՈՒ մասնակցությամբ մարտեր են ընթանում:

Regnum գործակալությունը, հղում կատարելով ադրբեջանական ԶԼՄ-ների վրա, այսօր հաղորդել էր, թե ՀՀ Զինված ուժերը հարձակվել են Նախիջեւանի Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ բնակավայրի վրա: Աղբյուրի փոխանցմամբ, այժմ մարտ է ընթանում, եւ տեղի բնակիչները ստիպված են լքել իրենց տները:

 

«Այս տեղեկատվությունը բացարձակ սուտ է: Այն չի համապատասխանում իրականությանը»,- Մեդիամաքս-ի թղթակցին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին