«Խաղաղությունը աշխատանք է ու գիտելիք». Ֆրանսիայի նախկին վարչապետը՝ ՀՖՀՀ-ում - Mediamax.am

exclusive
424 դիտում

«Խաղաղությունը աշխատանք է ու գիտելիք». Ֆրանսիայի նախկին վարչապետը՝ ՀՖՀՀ-ում


Ժան-Պիեր Ռաֆարենը
Ժան-Պիեր Ռաֆարենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժան-Պիեր Ռաֆարենը
Ժան-Պիեր Ռաֆարենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Մարտիրոսյանը
Արթուր Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլիվիե Դըկոնտինյին
Օլիվիե Դըկոնտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենի մասնակցությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) հունիսի 12-14-ն անցկացվում են Խաղաղության շրջիկ դպրոցի միջոցառումները:

«Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության հետ համագործակցությամբ կազմակերպված այս դպրոցի նպատակն է սովորեցնել երիտասարդներին հակամարտությունների կարգավորման մեթոդները եւ հաղորդակից դարձնել խաղաղության ու ժողովրդավարության արժեքներին:

Եռօրյա դպրոցի բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոնտինյին եւ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նման քննարկումներն առավել կարեւոր են այսօր, այս դժվարին իրավիճակում, երբ մենք շատ լավ գիտակցում ենք՝ ինչ խնդիրներ կան», - Խաղաղության շրջիկ դպրոցի բացմանն ասել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին:

Նա հույս է հայտնել, որ առաջիկա օրերի ընթացքում դպրոցի մասնակից երիտասարդները կստանան գիտելիք ու կզարգացնեն լուծումներ գտնելու հմտությունները.

««Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության նախագահ եւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենը քաղաքական կյանքի, միջազգային հարաբերությունների բացառիկ փորձ ունի: Ցանկանում եմ, որ այս երեք օրն ու դպրոցի մթնոլորտը ոգեշնչեն ձեզ: Շնորհակալ եմ ԿԳՄՍ նախարարությանն ու Ֆրանսիայի դեսպանին աջակցության համար»:
Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը կարեւոր է համարել Հայաստանում նման դպրոցների անցկացումը:

«Սա խորհրդանշական է, որովհետեւ խաղաղության գինը մեր տարածաշրջանում առավել քան ակնհայտ է: Կարծում ենք՝ բոլորս, հատկապես՝ երիտասարդները, որոնք վաղվա որոշումներ կայացնողներն են, այս ուղղությամբ գիտելիք ձեռք բերելու կարիք ունեն», - ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ Խաղաղության շրջիկ դպրոցը հիանալի հնարավորություն է հաղորդակցվելու աշխարհում իրենց տեղն ու դիրքն ունեցող քաղաքական գործիչների, որոշում կայացնողների, ինչպես նաեւ՝ ճանաչված գիտնականների եւ դասախոսների հետ.

«Շատ կարեւոր է, որ մեր երիտասարդներն իմանան՝ ինչպես կառավարել ճգնաժամերը, կանխարգելել հակամարտությունները: Կարծում եմ՝ խաղաղության դերը Հարավային Կովկասում շատ մեծ է»:
Արթուր Մարտիրոսյանը Արթուր Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի հանրակրթության բովանդակությունը մշտապես ուղղված է եղել խաղաղության մշակույթի տարածմանը.

«Ակնկալում ենք, որ ոչ ֆորմալ կրթության գործիքակազմով եւս նման հմտությունները, գիտելիքները, կարողությունները կզարգանան»:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոնտինյին ասել է, որ պետք է աշխատել խաղաղության ուղղությամբ եւ դա պետք է անել պաշտպանությանն ուղղված ջանքերին զուգահեռ.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հայաստանում խաղաղությունը բոլորիս մտահոգությունն է: Պետք է աշխատել խաղաղության ուղղությամբ ու անել դա պաշտպանությանն ուղղված ջանքերին զուգահեռ: Հայ-ֆրանսիական հարաբերությունները կառուցվում են հենց այս ոգու վրա: Մի կողմից Ֆրանսիան աջակցում է Հայաստանի պաշտպանական համակարգին՝ նպաստելով ինքնավարության եւ ժողովրդի պաշտպանությանը, մյուս կողմից՝ մշակութային առումով փորձում ենք աջակցել մեր հայ բարեկամներին խաղաղության որոնումներում»:

Դեսպանը կարեւորել է, որ դպրոցի ընթացքում լինելու են անվանի միջազգային փորձագետների ելույթներ, որոնք կարող են քննարկումների հիմք դառնալ. 
Օլիվիե Դըկոնտինյին Օլիվիե Դըկոնտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դպրոցի մասնակիցներին ուզում եմ ասել՝ դուք ապագա առաջնորդներ եք: Հուսով եմ՝ լինելու եք խաղաղության առաջնորդներ: Այս դպրոցի հանդեպ հետաքրքրությունը ցույց է տալիս՝ հայկական կողմից կա խաղաղության մշակույթի հաստատակամություն»:
Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության նախագահ Ժան-Պիեր Ռաֆարենը կիսվել է՝ իր համար մեծ երջանկություն է լինել Հայաստանում եւ ՀՖՀՀ-ում.

«Սա իսկապես էմոցիոնալ պահ է, գիտակցում եմ՝ որքան մտահոգություններ ունեք: Մենք այստեղ ենք ոչ թե դասեր տալու համար, այլ որպեսզի համատեղ մտածենք՝ ինչպես ենք առճակատվելու ապագային այս անկայուն ժամանակներում»:
Ժան-Պիեր Ռաֆարենը Ժան-Պիեր Ռաֆարենը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆրանսիայի նախկին վարչապետն ասել է, որ «Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնությունը հիմնադրվել է 7 տարի առաջ.

«Նախկին ղեկավարներից, դիվանագետներից, դասախոսներից, տնտեսագետներից կարողացանք 40 հոգանոց մի խումբ ձեւավորել եւ պայմանավորվեցինք՝ չկա երկյուղ, չկա զայրույթ: Մենք է պետք է միավորվենք ու հասկանանք՝ ինչ է տեղի ունենում: Այս բոլոր գործիչների փորձի համատեղումը կարող է օգտակար լինել եւ հանգեցնել լուծումների»:

Ժան-Պիեր Ռաֆարենը նշել է, որ իրենց նախաձեռնությունն ակտիվ աշխատում է խաղաղության մանկավարժության ուղղությամբ.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեր բոլոր աշխատանքների հիմքում ձգտումն է խաղաղության, որը պարզապես հրաշք չէ: Խաղաղությունը հսկայական աշխատանք է, գիտելիք, վերաբերմունք: Խաղաղությունը պահանջում է, որ մարդիկ իրար հասկանան: Այս խաղաղության դպրոցի ընթացքում մենք փորձելու ենք բացատրել՝ ինչպես անել, որ դիմացինը հասկանա քեզ»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին