ՀՖՀՀ-ում կարեւորում են կիբերանվտանգության մասնագետներ պատրաստելը - Mediamax.am

exclusive
1354 դիտում

ՀՖՀՀ-ում կարեւորում են կիբերանվտանգության մասնագետներ պատրաստելը


Լուսանկարը` Մեդիամաքս

Մարի Բարսեղյանը
Մարի Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգեն Փափազյանը
Վիգեն Փափազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացվել է կիբերանվտանգության դասընթաց, որի նպատակը ոլորտի մասնագետների պատրաստումն է: Նախաձեռնությունն իրականացվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ «Armenia Peace Initiative» (API) հետ համատեղ:

Մասնակիցները ոլորտի ֆրանսիացի եւ հայ փորձագետներից ստացել են ինչպես տեսական, այնպես էլ՝ գործնական գիտելիք, աշխատել իրական դեպքերի հիման վրա: Մեդիամաքսը ներկա է եղել դասընթացի ամփոփմանն ու առանձնացրել միջոցառման հետաքրքիր դրվագները:

Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր

Կիբերանվտանգությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար եւ կարեւոր է, որ ունենանք այդ գիտակցումը: Հայաստանում ֆրանսիական համալսարանն այս ոլորտում համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ եւ իրենց կողմից եւս տեսնում ենք մտահոգությունը:

Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Հայաստանում կիբերանվտանգության ոլորտում կան հարյուրավոր ազատ հաստիքներ, բայց ոլորտի մասնագետների թիվը շատ փոքր է: Այնպես որ, շնորհակալ եմ ձեր հետաքրքրվածության համար: Հուսով ենք՝ մեր կազմակերպած այս դասընթացն օգտակար կլինի: Շարունակում ենք աշխատել նոր նախագծերի վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՖՀՀ-ում արդեն ունենք մագիստրոսական ծրագիր արհեստական բանականության (ԱԲ/AI) ուղղությամբ եւ ցանկանում ենք ծրագիր ունենալ նաեւ կիբերանվտանգության ոլորտում: Անպայման, կկազմակերպենք նաեւ նման դասընթացներ՝ ներգրավելով էլ ավելի շատ մասնագետների:

Վիգեն Փափազյան, «Armenia Peace Initiative» (Հայաստանի խաղաղության նախաձեռնության) նախագահ

Հաջողության հասնելով Ֆրանսիայում՝ իմ ընկերությունում, որոշել եմ եկամտիս մի մասն ուղղել «Հայաստանի խաղաղության նախաձեռնության» ստեղծմանը: Սա հասարակական կազմակերպություն է, որի հիմքում անվտանգային հարցերն են:
Մեր կազմակերպությունն աշխատում է քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ, քաղպաշտպանության ոլորտում դասընթացներ, վերապատրաստումներ ենք անցկացնում Հայաստանի սահմանային բնակավայրերում: Իհարկե, այսօրվա աշխարհում անվտանգային կարեւոր կետերից մեկը կիբերանվտանգությունն է:
Վիգեն Փափազյանը Վիգեն Փափազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցավոք, Հայաստանն այս ոլորտում շատ հեռու է ցանկալի արդյունքից ու աշխատել է պետք: Այդ նպատակով էլ ցանկանում ենք ունենալ առավել շատ ուսանողներ այս ոլորտում, ինչպես նշեց ՀՖՀՀ ռեկտորը, կազմակերպել նոր դասընթացներ, որովհետեւ սա իսկապես շատ կարեւոր է Հայաստանի համար: Ուրախ եմ ՀՖՀՀ-ի ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ հաջողված համագործակցության համար:   

Մարի Բարսեղյան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) «CyHub Armenia» նախաձեռնության ղեկավար

Կիբերանվտանգությունն ապագայի մասնագիտություն է: Այն էքսպոնենցիալ աճում է. զարգանում են տեխնոլոգիաները, ի հայտ են գալիս նոր խոցելիություններ, իսկ կիբերանվտանգության մասնագետի աշխատանքը դրանք հայտնաբերելն ու դրանց հակազդելն է:

Կիբերանվտանգությունն ամբողջությամբ հետաքրքրասիրություն է: Ոլորտի մասնագետը պետք է անընդհատ մտածի՝ «իսկ եթե այսպե՞ս», «ի՞նչ կլինի այս դեպքում»: Վստահ եմ՝ եթե այստեղ եք, ունեք այդ հետաքրքրվածությունը եւ դա շատ կարեւոր է:  
Մարի Բարսեղյանը Մարի Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում համակարգում եմ «CyHub Armenia» նախաձեռնությունը, որը փորձում է զարգացնել կիբերանվտանգության ոլորտը Հայաստանում: Մենք կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, ամեն շաբաթ հանդիպումներ ենք անցկացնում ոլորտի մասնագետների հետ, որոնց դուք եւս կարող եք մասնակցել: Շնորհակալ եմ ՀՖՀՀ-ին ու «Armenia Peace Initiative»-ին որովհետեւ շատ կարեւոր է, որ կիբերանվտանգության ոլորտում լինի ինստիտուցիոնալ, ակադեմիկ կրթություն: Սա լավ հնարավորություն է թե՛ ձեր, թե՛ Հայաստանի համար:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մասնակիցների դիպլոմների հանձնում՝ առանց լուսանկարահանման: Ինչպես ոլորտում են կատակում՝ կիբերանվտանգության դեպքում չբացահայտված մնալը գործի հաջողության կեսն է:

Յանա Շախրամանյան

Լուսանկարաները՝ Էմին Արիստակեսյանի 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին