Որակյալ կրթություն, որ օգնում է հասնել երազանքներին. Բաց դռների օր՝ ՀՖՀՀ-ում - Mediamax.am

exclusive
2121 դիտում

Որակյալ կրթություն, որ օգնում է հասնել երազանքներին. Բաց դռների օր՝ ՀՖՀՀ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեն Կրուզիլը
Ալեն Կրուզիլը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլյա Օհանյանը (ձախից) եւ Նարինե Մանուկյանը (աջից)
Էլյա Օհանյանը (ձախից) եւ Նարինե Մանուկյանը (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինա Սարգսյանը
Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարուհի Սողոմոնյանը
Զարուհի Սողոմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Համալսարան, որտեղ պետք է շատ աշխատեք, բայց որպես արդյունք՝ որակյալ եւ աշխարհում մրցունակ կրթություն կստանաք». այսպես Հայաստանում Ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բնորոշեց ռեկտոր Սալվա Նակուզին՝ ողջունելով ՀՖՀՀ այցելած ավագ դպրոցների աշակերտներին։

Տարվա մեջ մի քանի անգամ ՀՖՀՀ-ն կազմակերպում է բաց դռների օրեր, որպեսզի համալսարանով հետաքրքրվող աշակերտները կարողանան տեսնել այն ներսից, ծանոթանալ դասախոսների եւ ուսանողների հետ՝ ուղղելով իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։

Հերթական բաց դռների օրը ՀՖՀՀ այցելելու համար գրանցվել էին ավագ դասարաններում սովորող հարյուրավոր աշակերտներ։

Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանն ու առանձնացրել դրա հետաքրքիր դրվագները։

ՀՖՀՀ խիստ պահանջներն ու «պարգեւները»

«Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմքում ընկած է ժամանակակից, կիրառելի գիտելիքի ու աշխարհում ընդունելի երկու դիպլոմի տրամադրումը», - ՀՖՀՀ այցելած աշակերտներին ասել է համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա նշել է՝ բոլոր աշակերտները, որոնք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ այս համալսարանում, պետք է ի սկզբանե իմանան՝ ընդունվելու են խիստ պահանջներ ունեցող բուհ։  

«Գիտելիք ստանալը հեշտ չէ, բայց մենք մեր կողմից անում ենք ամեն ինչ, որպեսզի ճիշտ ուղղորդենք ձեզ ուսումնառության ճանապարհին։ Հատկապես առաջին կուրսում այդ նպատակով մի քանի գործիք ունենք։ Դրանցից մեկն, օրինակ, անհատական «թութորինգի» համակարգն է։ Այսինքն՝ յուրաքանչյուր ուսանողի կցվում է մեկ անհատական «դասախոս-թութոր»։ Այս ամենին զուգահեռ ձեզանից կպահանջվի աշխատասեր եւ պարտաճանաչ լինել», - ասել է  ՀՖՀՀ ռեկտորը։
Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա պատմել է, որ առաջին կուրսը մեծամասամբ նվիրված է ֆրանսերենը սովորելուն եւ մասնագիտական առարկաներն այդ տարում դասավանդվում են հայերենով.

«Այդ տարի ձեզանից մեծ ջանքեր կպահանջվեն ֆրանսերենը լավ սովորելու համար, որպեսզի հաջորդ կուրսերում կարողանաք մասնագիտական դասախոսությունները լսել եւ հասկանալ արդեն ֆրանսերենով։ Այսօրվանից մտածեք ճանապարհի մասին, որ պատրաստվում եք անցնել։ Հայաստանում ֆրանսիական համալսարանը շատ խստապահանջ է, միեւնույն ժամանակ, այստեղ ստացած գիտելիքը ձեր առջեւ լայն հորիզոններ ու բազմաթիվ դռներ է բացելու»։

Նա նշել է, որ ուսումնառության ընթացքում լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում պրակտիկա անցնել Ֆրանսիայում ու ֆրանկոֆոն այլ երկներում։
Ներկայացվել է նաեւ ՀՖՀՀ շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը, որը 95 տոկոս է կազմում։

«Հուսով ենք առաջիկայում ձեզ տեսնել արդեն որպես ՀՖՀՀ ուսանող», - ասել է Սալվա Նակուզին։  

Ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ ՀՖՀՀ ընդունվելու համար

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանն աշակերտներին համալսարանի մասին պատմել է թվերով.

«Ներկայում 2121 ուսանող, 143 ուսանող համալսարանի նախապատրաստական բաժնում, 5 ֆակուլտետ, 2 դիպլոմ»։
Զարուհի Սողոմոնյանը Զարուհի Սողոմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա անդրադարձել է նաեւ համալսարանի մասին հաճախ տրվող հարցերին.

«Շատ են հարցնում՝ պարտադի՞ր է ֆրանսերեն իմանալ ՀՖՀՀ ընդունվելու համար, հստակ ասում եմ՝ ո՛չ։ Ընդունելության ժամանակ ֆրանսերենի փոխարեն հնարավոր է հանձնել անգլերեն կամ գերմաներեն։ Մեր ուսանողներից շատերն են համալսարանում զրոյից ֆրանսերեն սովորել», - ասել է Զարուհի Սողոմոնյանը։

Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի գործընկեր համալսարանից դասախոսները ՀՖՀՀ են գալիս դասավանդելու միայն երրորդ կուրսում.

«Այսինքն՝ դուք առաջին կուրսից ունեք երկու տարի, որպեսզի ֆրանսերենի իմացությունը հասցնեք մի մակարդակի, որը թույլ կտա հասկանալ ու հաղորդակցվել ֆրանսիացի դասախոսների հետ»։  

Աշխատել թիմում

«Մասնագիտությունը, որ կստանաք այս ֆակուլտետում, կոչվում է համակարգչային գիտություն», - ՀՖՀՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետով հետաքրքրվող աշակերտներին ասել է դեկան Քրիստինա Սարգսյանը։

Նա նշել է, որ ֆակուլտետում մասնագիտական առարկաները բազմազան են եւ դրանցից շատերը դասավանդում են Ֆրանսիայի գործընկեր համալսարանի դասախոսները.

«Մեր ֆակուլտետի գործընկերը Ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանն է, որի դասախոսները մեծամասամբ ճանաչված գիտնականներ են, ընդ որում՝ ոչ թե ֆունդամենտալ, այլ՝ կիրառական գիտության կրողներ, տարբեր ոլորտներում լուծումներ առաջարկող մասնագետներ»։
Քրիստինա Սարգսյանը Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա ընդգծել է՝ համալսարանում առաջին կուրսից զարգացնում են նաեւ ուսանողների «փափուկ հմտությունները»։

«Դրանցից մեկն ընկերների հետ համագործակցելու կարողությունն է։ Համագործակցել ասելով՝ նկատի չունեմ քննությունների ժամանակ իրար հուշելը», - կատակել է դեկանը։

«Համագործակցելը նշանակում է կիսվել ընկերների հետ, եթե այս կամ այն թեման ավելի լավ եք հասկացել, քննարկել, լրացնել իրար։ Այլ կերպ ասած՝ առաջին օրվանից աշխատել թիմում»։

Նույն ֆակուլտետի համադեկան, Ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի դոցենտ Ալեն Կրուզիլը եւս ողջունել է ՀՖՀՀ այցելած աշակերտներին, պատմել Թուլուզ քաղաքի մասին.
Ալեն Կրուզիլը Ալեն Կրուզիլը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Թուլուզ 3 համալսարանի համագործակցությունը սկսվել է 2018թ. սեպտեմբերին՝ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հիմնադրմամբ։ Այս տարի կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ, հիմնեցինք նաեւ ֆակուլտետի մագիստրատուրան, որը մասնագիտացած է Արհեստական բանականության ուսումնասիրության վրա։ Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնել ՀՖՀՀ-ում եւ, ցավոք, ոչ հայերենով, բայց ասում եմ՝ բարի գալուստ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ողջույնի ելույթներից հետո ՀՖՀՀ անձնակազմը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ուսումնառության գործընթացին, համալսարանում գործող զեղչային համակարգին ու ընդունելությանը։

Կրթությունը՝ երազանքներին ու նպատակներին հասնելու ճանապարհ

15-ամյա Էլյա Օհանյանն ու 16-ամյա Նարինե Մանուկյանը Հայաստանում ֆրանսիական համալսարան են եկել Մասիս քաղաքից։

Երկուսն էլ համալսարանի մասին բազմաթիվ դրական կարծիքներ են լսել եւ սովորելով ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարաններում հստակ որոշել են՝ ՀՖՀՀ ապագա ուսանողներ են լինելու։
Էլյա Օհանյանը (ձախից) եւ Նարինե Մանուկյանը (աջից) Էլյա Օհանյանը (ձախից) եւ Նարինե Մանուկյանը (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հայաստանում ֆրանսիական համալսարան ընդունվելն իմ նպատակն է։ Կարծում եմ՝ այստեղ որակյալ կրթություն կստանամ, ինչն իմ առաջ շատ դռներ կբացի։ Դեռ չեմ կողմնորոշվել մասնագիտության, ֆակուլտետի ընտրության հարցում։ Այսօր կլսեմ նաեւ մյուս բաժինների ներկայացուցիչներին, ինչը կօգնի ընտրության հարցում», - ասել է Էլյա Օհանյանը։

Նա կարեւորել է ՀՖՀՀ-ում երկու դիպլոմ ստանալու հնարավորությունը.

«Այսպես դու առավել ազատ ես դառնում։ Միջազգային ճանաչում ունեցող դիպլոմով կարող ես շարունակել կրթությունդ կամ աշխատանք փնտրել աշխարհի ցանկացած կետում»։

«Կարծում եմ՝ որակյալ կրթություն ստանալու համար ոչինչ խնայել պետք չէ», - ասել է Նարինե Մանուկյանը։  

Համալսարանի խիստ պահանջներն ու ծանրաբեռնվածությունը նրան չեն վախեցնում, ասում է՝ պատրաստ է բոլոր բարդություններին.

«Ես պատրաստ եմ այն ամենին, ինչի մասին մեզ պատմեցին այսօր, առանց աշխատանքի չես կարող հասնել նպատակներիդ։ Անընդհատ կրկնում եմ նպատակների ու երազանքների մասին, որովհետեւ կարծում եմ՝ մարդը չի կարող ապրել առանց դրանց։ Մեզ առաջ են մղում մեր նպատակները, իսկ դրանց հասնելու կարեւորագույն գործոնն, իմ կարծիքով, որակյալ կրթությունն է»։  

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին