«Մտքի կանայք, գործի կանայք»՝ հանուն կայուն զարգացման - Mediamax.am

exclusive
2711 դիտում

«Մտքի կանայք, գործի կանայք»՝ հանուն կայուն զարգացման


Զառա Օհանյանը եւ Գայանե Մելքոմ Մելքոմյանը
Զառա Օհանյանը եւ Գայանե Մելքոմ Մելքոմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեսպան Անն Լույոն
Դեսպան Անն Լույոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ աջից
Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Դարբինյանը
Կարինե Դարբինյանը
Նաթիա Նացվլիշվիլին
Նաթիա Նացվլիշվիլին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Անն Լույոն եւ Սալվա Նակուզին
Անն Լույոն եւ Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Յանա Մկրտչյանը
Յանա Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զառա Օհանյանը
Զառա Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացվել է «Մտքի կանայք, գործի կանայք» ամենամյա քննարկումը: Այս տարի այն նվիրված էր կայուն զարգացման գործում կանանց ներգրավվածությանը: Միջոցառումը կազմակերպվել էր Ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ:

Կայուն զարգացման գործընթացում ներգրավված ՀՖՀՀ շրջանավարտ կանայք կիսվել են իրենց փորձով: Քննարկմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն Անն Լույոն ու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Մեդիամաքսն առանձնացրել է քննարկման հետաքրքիր դրվագները:

Կանայք, որոնք «գործող անձիք» են

Ողջունելով ներկաներին՝ ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին ասել է, որ այս տարի քննարկմանը հրավիրել են Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ կանանց, որոնք շատ տարբեր ճանապարհներ են անցել, բայց բոլորն էլ այս կամ այն կերպ գործում են կայուն զարգացման ոլորտում:

Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կայուն զարգացման նպատակներից մեկը կանանց հզորացումն է, բայց այսօր կանանց մասին այդ տեսանկյունից չենք խոսելու: Խոսելու ենք կանանց մասին, որոնք կայուն զարգացման ոլորտում ոչ թե ու ոչ միայն «նպատակ» են, այլ՝ «գործող անձ»: Այս կանայք իրենց ամենօրյա աշխատանքով փորձում են նպաստել կայուն զարգացմանն ու կկիսվեն իրենց պատմություններով», - ասել է Սալվա Նակուզին:

Կանայք երկու անգամ ավելի ներգրավված են կայուն զարգացման ոլորտում

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն Ֆրանսիայի օրինակով ներկայացրել է կանանց ու կայուն զարգացման կապը, խոսել աջակցության մասին, որը դեսպանությունը տրամադրում է ոլորտում գործող հայկական հասարակական կազմակերպություններին:
Դեսպան Անն Լույոն Դեսպան Անն Լույոն

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մի շատ անհանգստացնող ցուցանիշ եմ ցանկանում ներկայացնել: Կարող ենք փաստել, որ այսօր կանանց 70 տոկոսն ապրում է աղքատության շեմից ավելի ցածր կարգավիճակում: Սրան զուգահեռ, կանայք երկու անգամ ավելի ներգրավված են կայուն զարգացման որոշակի ոլորտներում, օրինակ՝ կլիմայի փոփոխության հետեւանքով աշխարհում տիրող իրավիճակը բարելավելու ուղղությամբ աշխատանքներում:
Անն Լույոն եւ Սալվա Նակուզին Անն Լույոն եւ Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետք է աջակցել կանանց նորարար ծրագրերին: Սա է պատճառը, որ Ֆրանսիական զարգացման գործակալությունն իր միջոցների կեսից ավելին ուղղում է կին-տղամարդ հավասարության նպատակին, իսկ սա շատ հաճախ համակցվում է կայուն զարգացման հետ», - ասել է դեսպանը:  

«Դժոխքում հատուկ տեղ կա կանանց համար, որոնք չեն օգնում այլ կանանց»

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի նախ խոսել է «զարգացում» հասկացության սահմանման մասին.

«Ըստ իս՝ զարգացումը լավագույնս նկարագրել է 1990թ.-ի Նոբելյան մրցանակակիրներից մեկը: Նա ասել է՝ զարգացումն ազատությունն է, քո ճակատագիրը, կրթությունը, զբաղմունքը, կառավարությունն ընտրելու հնարավորությունը: Իսկապես, սա զարգացման ամենաընդգրկուն բացատրությունն է»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա ընդգծել է՝ զարգացումը չի կարող լինել, քանի դեռ հասարակության մի մասն ինչ-ինչ չափանիշներով հետ է մնում մյուսից:

«Եթե մենք երկու ձեռք ունենք եւ չենք օգտագործում կամ արդյունավետ չենք օգտագործում դրանցից մեկը, չենք կարող դրական արդյունք գրանցել: Զարգացմանը նպաստելու համար եւ ՛ կանայք, եւ՛ տղամարդիկ պետք է ներդնեն իրենց ողջ ներուժը, մոտիվացիան ու կարողությունները», - ասել է Նաթիա Նացվլիշվիլին:
Նաթիա Նացվլիշվիլին Նաթիա Նացվլիշվիլին

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա խոսքով՝ այսօր կանայք առավել շատ խոչընդոտների են հանդիպում քաղաքականության ու տնտեսության ոլորտներում.

«Կար ժամանակ, երբ ՀՀ խորհրդարանի միայն 3 տոկոսն էր կին: Հիմա իրավիճակն ավելի լավ է ու կանայք խորհրդարանի կազմի 30 տոկոսն են: Այնուամենայնիվ, սա դեռ կեսը չէ, ստացվում է՝ հասարակության կեսը որոշումների կայացմանը չի մասնակցում: Հաճախ կանանց խանգարում են կարծրատիպերը: Բացի այդ, քաղաքական գործիչ լինելու համար պետք է ողջ օրդ նվիրես աշխատանքին, իսկ Հայաստանում կանայք մեծ դերակատարում ունեն նաեւ իրենց տանն ու ընտանիքում: Այնպես որ, հասկանալի է՝ ինչու շատ չեն քաղաքականությամբ զբաղվող կանայք: Ամեն դեպքում, կանանց կարծիքն այս ոլորտում կարեւոր է, քանի որ հաճախ կարող է լիովին տարբերվել տղամարդու կարծիքից: Օրինակ՝ կանայք բանակցությունների մեջ հանգստություն են բերում, այդ պատճառով ՄԱԿ-ը հանդես է եկել հռչակագրով, ըստ որի՝ կանայք պետք է ընդգրկվեն խաղաղության ու անվտանգության հարցերով քննարկումներում»:

Անդրադառնալով կանանց տնտեսական հզորացմանը՝ Նաթիա Նացվլիշվիլին կարեւորել է նրանց ֆինանսական անկախությունը.

«Կարեւոր է, որ կանայք ու տղամարդիկ ունենան տնտեսական հավասար հնարավորություններ: Ցավոք, Հայաստանում սա իրականություն չէ: Միեւնույն ժամանակ, Հայաստանում մագիստրոսի աստիճան ունի կանանց 60 տոկոսն ու տղամարդկանց 40 տոկոսը: Կրթական այլ մակարդակներում եւս կանայք ավելի շատ են ներգրավված: Ստացվում է՝ հասարակությունում կանայք ավելի կրթված են, բայց սրան զուգահեռ նրանց ընդամենը կեսն է հետագայում աշխատաշուկայի մաս կազմում: Սա մեծ կորուստ է երկրի համար»:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն իր ելույթն ավարտել է Մադլեն Օլբրայթի խոսքով.

«Դժոխքում հատուկ տեղ կա այն կանանց համար, որոնք չեն օգնում այլ կանանց: Այնպես որ, եկեք աջակցենք միմյանց»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բացման ելույթներից հետո մեկնարկել է քննարկումը, որի ընթացքում ՀՖՀՀ կին շրջանավարտ բանախոսները կիսվել են կայուն զարգացման ոլորտում իրենց գործունեությամբ: Քննարկման մոդերատորը բիզնես գործառնությունների եւ կորպորատիվ ծառայությունների ոլորտի մասնագետ Կարինե Դարբինյանն էր:
Կարինե Դարբինյանը Կարինե Դարբինյանը


Յանա Մկրտչյան, «ԷկոՀաբ» կայուն զարգացման եւ ակտիվ քաղաքացիության հիմնադրամի հիմնադիր տնօրեն

Կայուն զարգացում հասկացության մասին ես եւ իմ գործընկերներն իմացանք, երբ Հայաստանում սկսվեց բնապահպանական ակտիվիզմն: Անձամբ ինձ համար սկիզբը Թեղուտի պայքարն էր: Մեր գերմանացի գործընկերների աջակցությամբ ու մեր ընկերների, մարդկանց հետ, որոնք պայքարում էին հանուն Հայաստանի բնության, որոշեցինք հիմնել «ԷկոՀաբ» կայուն զարգացման եւ ակտիվ քաղաքացիության հիմնադրամը:
Յանա Մկրտչյանը Յանա Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոշ ժամանակ անց սկսեցինք աշխատել 18-25 տարեկան երիտասարդների հետ, ոչ ֆորմալ կրթությամբ նրանց սովորեցնել՝ ինչ է կայուն զարգացումը, ինչ է մասնակցայնությունը: Ներկայացնում էինք կայուն զարգացման բոլոր բաղադրիչները՝ բնապահպանություն, մշակույթ, տնտեսություն եւ հասարակություն: Այսօր էլ շարունակում ենք այս աշխատանքները: Աջակցում ենք երիտասարդներին, որ մնան իրենց համայնքներում ու զարգացնեն դրանք:
Պետք է մեկ անգամ եւս կրկնեմ՝ ինչպես աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, կանայք մեծ դեր ունեն կայուն զարգացման ոլորտում:

Զառա Օհանյան, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» (EBRD) ավագ վերլուծաբան, «Գործարար կանայք Հայաստանում» ծրագրի համակարգող

Երբ 2014թ.-ին սկսում էինք «Գործարար կանայք Հայաստանում» ծրագիրը, բախվեցինք խնդրի, որ կանայք չէին խիզախում ու չէին դիմում ծրագրին: Եկողներն էլ ներկայացնում էին հիմնականում շատ ստանդարտ բիզնեսների գաղափարներ՝ վարսահարդարման սրահ, տուրիստական գործակալություն: Մեր առաջնային նպատակն էր ցույց տալ կանանց, որ իրենք կարող են նաեւ այլ ոլորտներում գործել:
Զառա Օհանյանը Զառա Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Անցկացրեցինք դասընթացներ, որոնց արդյունքում այսօր արդեն շատ հաջողված կին ձեռներեցների օրինակներ ունենք շինարարության կամ ավտոպահեստամասերի ներկրման ու վաճառքի ոլորտներում: Պատկերացնում եք չէ՞, որ սրանք Հայաստանում հիմնականում տղամարդկանց բնորոշ ոլորտներ են: Մենք կանանց ասացինք՝ կինը միայն գեղեցկության սրահ կամ ռեստորան չէ, դուք շատ ավելին եք:

Գայանե Մելքոմ Մելքոմյան, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության համահիմնադիր, 2020-2022 թթ. Երեւանի քաղաքապետի տեղակալ

Երեւանն ու Հայաստանի այլ քաղաքներ, ցավոք, չունեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համահունչ մշակված զարգացման ծրագրեր: Այո, Երեւանում կան ծրագրեր, որոնք մշակվել են միջազգային գործընկերների հետ ու համապատասխանում են այդ նպատակներին, բայց դրանք միայն մի քանիսն են:
Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ աջից Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ աջից

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը խոսեց քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության պակասի մասին՝ անդրադառնալով օրենսդիր իշխանությանը: Պետք է ավելացնեմ, որ վիճակն առավել վատ է գործադիր մարմիններում: Համայնքային կառավարմանը կանանց մասնակցությունը շատ փոքր է: Օրինակ՝ Երեւանի քաղաքապետը, նրա հինգ տեղակալները, նրա հինգ խորհրդականները, 12 վարչական շրջանների բոլոր ղեկավարներն ու գրեթե առանց բացառության նրանց բոլոր տեղակալները տղամարդիկ են: Քաղաքապետի խորհրդականներից միայն մեկն է կին:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին