Դիմադրե՛ք ձեր գիտելիքով. ՀՖՀՀ ռեկտորի ուղերձը՝ շրջանավարտներին - Mediamax.am

exclusive
2633 դիտում

Դիմադրե՛ք ձեր գիտելիքով. ՀՖՀՀ ռեկտորի ուղերձը՝ շրջանավարտներին


Լուսանկարը` Մեդիամաքս

Էլեն Մարգարյանը
Էլեն Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեսպան Անն Լույոն
Դեսպան Անն Լույոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարույր Հովհաննիսյանը
Պարույր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Թռչունյանը
Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Անանուն քվեարկության արդյունքում ՀՖՀՀ այս տարվա շրջանավարտները կրում են հայ առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի անունը, որն անգնահատելի ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու ու փրկված փախստականներին աջակցելու գործում:

Դիպլոմների հանձնման արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2020թ. պատերազմի ու մարտական այլ գործողությունների հետեւանքով զոհվածների: 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է ՀՖՀՀ 11 զինվոր-ուսանող, 2022թ. տարվա սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհվել են եւս երկուսը:

«Նրանք քաջության ու անմնացորդ նվիրման խորհրդանիշ են մեզ համար», - ասել են ուսանողները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շրջանավարտներին դիպլոմներ հանձնելուց առաջ նրանց ողջունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, ՀՀ կառավարության ու համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները:  

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ասել է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը ոչ միայն որակյալ կրթական հաստատություն է, այլեւ՝ կարեւոր կամուրջ հայ-ֆրանսիական բարեկամության մեջ.
Կարեն Թռչունյանը Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սիրելի շրջանավարտներ, Ֆրանսիական համալսարանը ձեզ զինել է մրցունակ գիտելիքներով, արժեքներով ու հմտություններով: Դուք ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը: Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի կառավարությանն այս համալսարանի ստեղծման ու զարգացման գործում ցուցաբերած շահագրգռության ու հետեւողական աջակցության համար»:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ դեր ունի համագործակցությունը գիտակրթական ոլորտում:

«Հայաստանում ֆրանսիական համալսարանը կարեւոր դեր ունի ինչպես պահանջված որակյալ ուսումնական հաստատություն, այնպես էլ՝ որպես հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների փայլուն դրսեւորում: Մենք գնահատում ենք ՀՖՀՀ զարգացման հեռանկարային ամբիցիաներն ու հայտնում ենք մեր սատարումն այս ծրագրին», - ասել է ԱԳ փոխնախարարը:
Պարույր Հովհաննիսյանը Պարույր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՖՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն ասել է՝ Հայաստանը ծանր օրեր է ապրում ու դահլիճում հավաքված գիտելիք ունեցող երիտասարդները հույս են տալիս.

«Մենք, իհարկե, չենք մոռանում ձեր ընկերներին, որոնք զոհվեցին 2020թ., 2022թ. պատերազմների ընթացքում, նրանք մեզ հետ են միշտ: Առավել եւս նրանց հիշատակի համար մենք բոլորս պարտավոր ենք շարունակել կառուցել այս երկրի ապագան: Ինքներդ գիտեք՝ Ֆրանսիան Հայաստանի կողքին է այդ գործում: Ֆրանսիական համալսարանը գոյություն ունի 20 տարուց ավելի, եւ այսօրվա շրջանավարտները ՀՖՀՀ 17-րդ ավարտական հոսքն են: Վստահ կարող եմ ասել՝ այս համալսարանը հայ-ֆրանսիական համագործակցության ամենահաջողված ծրագրերից է»:
Դեսպան Անն Լույոն Դեսպան Անն Լույոն

Լուսանկարը` Մեդիամաքս


«Թանկագին շրջանավարտներ, վերջացա՛վ», - այս խոսքերով է սկսել ելույթը ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին՝ հիշեցնելով դժվար դասերը, քննություններն ու կամավորական աշխատանքը, ինչի շնորհիվ շրջանավարտներն այսօր պահանջված գիտելիք ունեն:  
Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


«ՀՖՀՀ-ն միշտ կմնա ձեր ընտանիքը: Հիմա, եթե դեռ կարող եմ ձեզ մի վերջին խորհուրդ տալ, ուզում եմ ասել՝ այսօրվանից սկսում եք թռչել սեփական թեեւրով ու խորհուրդս է՝ այդ թռիչքի ընթացքում երբեք չդադարեք սովորել: Առօրյա հոգսերի մեջ շարունակեք կրթվել ու վերապատրաստվել, դրա կարիքը լինելու է ամբողջ կյանքում: Գիտեմ՝ բոլորդ անհանգիստ եք ստեղծված իրավիճակով, բայց դիմադրելու տարբեր ձեւեր կան: Դիմադրե՛ք ձեր գիտելիքով, ձեր տաղանդն ի նպաստ երկրի ծառայեցրեք: Սա դիմադրելու լավագույն տարբերակներից է», - ասել է Սալվա Նակուզին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա շնորհակալություն է հայտնել ՀՖՀՀ հիմնադիրներին, գործընկեր համալսարաններին, ակադեմիական համայնքին ու բոլոր ձեռնարկություններին, որոնք Ֆրանսիական համալսարանի կողքին են այս տարիներին:

Շրջանավարտների անունից շնորհակալական խոսք է ասել Իրավագիտության բաժինն ավարտող Էլեն Մարգարյանը.
Էլեն Մարգարյանը Էլեն Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինձ համար մեծ պատիվ է այսօր խոսել Դիանա Աբգարի անունը կրող շրջանավարտների անունից: Մենք ամփոփում ենք կյանքի ամենապատասխանատու ակադեմիական տարիների ավարտը, որոնք յուրաքանչյուրիս համար ճանապարհ են բացել դեպի մեծ աշխարհ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վստահ եմ՝ բոլորս հպարտ ենք, որ ՀՖՀՀ շրջանավարտ ենք: Շնորհավորում եմ բոլորիս ու ուզում եմ հիշեցնել՝ մեր նպատակներն անպայման կատարվում են, երբ դրանց հետեւից գնալու բավարար համարձակություն ենք ունենում»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին