Ներկայացնում ենք 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Արիաննա Կարուզոն եւ Էլիզաբետտա Օլիվիերոն Իտալիայի հավաքականից բախվել են միմյանց Բելգիայի թիմի դեմ խաղում կանանց Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում:

Լուսանկարը` REUTERS/Matthew Childs
Հրշեջները պայքարում են կրակի դեմ Կրետե կղզում:

Լուսանկարը` REUTERS/Stefanos Rapanis
Երիտասարդները լողանում են Փարիզի Սեն-Մարտեն ջրանցքում:

Լուսանկարը` REUTERS/Tom Nicholson
Նկարիչ Սայպեի ստեղծագործությունը Ժնեւի դը լա Գրանժ այգում:

Լուսանկարը` REUTERS
«Կաղամարի խաղ-3» սերիալի վերջին սեզոնի թողարկմանը նվիրված միջոցառումը Բանգկոկի Սիթի-Հոլ հրապարակում:

Լուսանկարը` REUTERS/Chalinee Thirasupa
Ամերիկուհի Քեյթի Մակնելին խաղում է Ուիմբլդոնի մրցաշարի առաջին փուլում:

Լուսանկարը` REUTERS/Isabel Infantes
Ըմբիշները հունական Սոհոս գյուղում ավանդական մրցաշարի մեկնարկից առաջ:

Լուսանկարը` REUTERS/Alexandros Avramidis
Պաղեստինցին նայում է Գազայուն իսրայելական հերթական հարվածի հետեւանքներին:

Լուսանկարը` REUTERS/Mahmoud Issa
Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում հարգանքի տուրք են մատուցում ավտովթարում զոհված պորտուգալացի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի հիշատակին:

Լուսանկարը` REUTERS/Temilade Adelaja
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: