Էլենը, պատերազմը, Շահմասուրը՝ անպարտ ու անառիկ - Mediamax.am

exclusive
12922 դիտում

Էլենը, պատերազմը, Շահմասուրը՝ անպարտ ու անառիկ


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Շահմասուրի դպրոցի մուտքին կախված զանգը հնչում է առավոտ ժամը 8-ին, որ գյուղն արթնանա, մեկ էլ՝ երբ լույս չկա, դասերի սկիզբն ու վերջն ազդարարելու համար։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Զանգը շատ խորհրդանշական է Արցախի Մարտակերտի շրջանի այս գյուղի համար: 1905 թվին Թիֆլիում այն գնել է Շահմասուրի մեծահարուստներից մեկը։ Բերել, կախել է գյուղի եկեղեցում ու Գանձասարի քահանային խնդրել, որ երեխաներին գրել-կարդալ սովորեցնի։ Նրա մտադրությունն անկատար է մնացել հայ-թաթարական բախումների պատճառով։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


20 տարի անց գյուղում ձեւավորվել է մեկ դասարան։ Ով ուներ երկհարկանի տուն, առաջին հարկը տրամադրում էր դասերի համար։ Տարեցտարի աշակերտները շատացան, բայց մինչ օրս դպրոցը շենք չունի։ Ակումբն ու հարեւանությամբ գտնվող խանութը հարմարեցրել են 6 դասասենյակի, գրադարանի եւ ուսուցչանոցի համար։ Դասասենյակները բավարարում են երկկոմպլեկտ դասարանների «շնորհիվ»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Պետությունը խոստացել էր գյուղի 8-ամյա դպրոցի համար 2020 թվականին շենք կառուցել, նախագիծը պատրաստ էր։ Չհասցրեցին։  

«Կիրակի արթնացա պայթյունների ձայնից: Թվաց՝ ապակիները կոտրվեցին։ Քնաթաթախ ինձ գցեցի սենյակից դուրս, բայց չհասկացա՝ ինչ է կատարվում։ Էդ պահին հարեւանս զանգեց, ասեց՝ պատերազմ է սկսվել, արագ հագնվի, գնում ենք ապաստարան, ու էդպես սկսվեց սարսափը»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արդեն երկրորդ տարին է՝ Էլեն Նազարյանը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրով տեղափոխվել է Արցախ, Շահմասուրի դպրոցում պատմություն է դասավանդում։ Արցախում պատերազմի մասին չէին մոռացել, բայց սեպտեմբերի 27-ին տեղի ունեցածն այնքան անսպասելի էր, որ պայթյունի ձայները լսել, ու մտքով անգամ չի անցել, որ պատերազմ է։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Դասերն ընդհատվեցին, բայց Էլենը մեկ շաբաթ էլ մնաց Շահմասուրում։ Գյուղում դեռ կային օգնության կարիք ունեցող երեխաներ։

«Էրեխեքը շատ էին վախենում, հատկապես՝ հարեւանիս երեխաները։ Իրենց պապան հենց առաջին օրը գնաց պատերազմ, ու իրենք անընդհատ լացում էին։ Ես մնացել էի, որ ամեն կերպ իրենց հանեի էդ վիճակից, խոսում էի հետները, տարբեր բաներով զբաղեցնում, որ ցրվեն։ Մենք էլ անհանգիստ էինք, նորությունների էինք սպասում, հասկանում էինք, որ մի երկու կրակոց չի, ամեն ինչ ավելի լուրջ է։ Իրոք, շատ ծանր օրեր անցկացրեցինք»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Գյուղապետը պնդել էր, որ իրենց տանը գիշերի, մենակ չմնա։ Էլենը Երեւան է վերադարձել հոկտեմբերի 3-ին՝ հարեւանուհու ու նրա 3 երեխաների հետ, որոնք ապրել են Էլենի տանը։ Պատերազմի ամբողջ ընթացքում աշակերտների ու համագյուղացիների հետ կապի մեջ էր՝ ով որտեղ է, ինչի կարիք ունի։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Երեխաներն ու կանայք, հիմնականում, տեղափոխվել էին Հայաստան, բայց գյուղը չէր դատարկվել։ Մնացել, ով ինչով կարողացել, օգնել էր առաջնագծին։

«Աղջկաս ու փոքր տղայիս ուղարկել էի Հայաստան, իսկ մեծ տղաներս, ամուսինս ու ես մնացել էինք այստեղ։ Անհանգստություն ունեի, բայց չէի կարող լքել գյուղը, ամուսնուս, որը համայնքի ղեկավարն է։ Հարեւանուհուս հետ ամեն օր հաց էինք թխում, ուղարկում առաջին գիծ, շոր, ուտելիք էինք հասցնում։ Էլեկտրականություն, հիմնականում, չկար, լուրերը գնացող-եկողից էինք իմանում, կամ երբ լույս էր լինում, կարդում էինք»,- պատմում է մաթեմատիկայի ուսուցչուհի Լիաննա Բաղդասարյանը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Պատերազմի հետեւանքով գյուղը, բարեբախտաբար, չի վնասվել։ Բնակչությունը՝ մոտ 180 մարդ, հիմնականում վերադարձել է, նաեւ տները կորցրած նոր ընտանիքներ են տեղափոխվել Շահմասուր։

«Մեր գյուղում երբեք՝ ոչ մի դարում, մի թուրք, մի ադրբեջանցի չի ապրել։ Մեր ձորակը եղել է անարատ, ո՛չ թուրքը, ո՛չ պարսիկը ոչ մի անգամ չի գրավել մեր ձորակը։ Անառիկ է»,- ասում է դպրոցի տնօրեն Արեգ Ավագյանը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Չնայած ընտանիքը դեմ էր, բայց Էլենը վերադարձավ Շահմասուր։ Ըստ ծրագրի՝ սա նրա վերջին ուսումնական տարին է Արցախում։ Որոշել էր Ամանորը գյուղում դիմավորել, զարդարանքները նախօրոք բերել էր, բայց տոներն անցան աննկատ։

Դպրոցը 31 աշակերտ ունի։ Պատերազմը խաթարել է կրթական պրոցեսը, ու նույնիսկ ամիսներ անց՝ երեխաների ուշադրությունը դժվար է կենտրոնացնել դասերին։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Երեխաներն ագրեսիվ են դարձել, չլսող, չսովորող։ Ծնողներն էլ հուսահատ են, անորոշ վիճակ է։ Հիմա զրոյից պիտի սկսեմ աշխատել երեխաների հետ։ Հատկապես բարձր դասարանցիներն ավելի հասունացել, լրջացել են։ Թվում է, թե կյանքում ոչինչ չի փոխվել, բայց առաջ ավելի աշխույժ, թեթեւ էր։ Հիմա մթնոլորտում մի ծանր բան կա, որ դժվարացնում է շփումը, աշխատանքը»։

Էլենը մանկավարժ է, հատուկ դպրոցում է աշխատել։ Այն, ինչ ուսուցչին պակասում էր քաղաքում, որոշել էր փնտրել գյուղում։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին դիմելիս նշել էր, որ ուզում է Արցախում աշխատել։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Արցախ գալ ցանկացողների համար 3 օրով այց էր կազմակերպվել։ Գանձասարի վանքում՝ բարձունքին կանգնած, ասացի՝ երանի այն մասնակցին, որ կգա ու այս շրջանում կաշխատի։

Եկավ օրը, երբ պիտի հայտնեին, թե ուր ենք գործուղվելու։ Ոնց որ զինվորների ծառայության վիճակահանությունը լիներ։ Մտա սենյակ, դուրս եկա, բոլորը՝ հը՞, ո՞ւր ես ընկել։ Չգիտեմ, Շահմասուր։ Հետո քարտեզի վրա տեսա, որ Մարտակերտում է, ուրախացա, ասացի՝ սա իմն է»։

Մեծ մեքենա վարձեցին, ամբողջ ընտանիքով ու անհրաժեշտ իրերով 2019-ի օգոստոսին եկան Շահմասուր։ Ծնողներն անհանգիստ էին. ինչպես է Էլենը մենակ ապրելու։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ուսուցչի օրն արագ է անցնում, ձանձրանալու ժամանակ չի մնում։ Դասից գալիս է տուն, շունչ քաշում ու նորից գնում դպրոց՝ անգլերենի ու պատմության խմբակների։ Գյուղում ընկերուհիներ ունի, հյուր է գնում, երբեմն հավաքույթներ են կազմակերպում։ Բայց ավելի հաճախ վայելում է մենակությունը։

«Կգաք, կտեսնեք՝ ինչ սիրուն գյուղ է»,- հանդիպման համար պայմանավորվելիս՝ հեռախոսով ասել էր Էլենը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Շահմասուր անվան տարբեր բացատրություններ կան։ Բնակիչները նախընտրում են «մեծ մասուր» տարբերակը։ Գյուղում մասուրի բերքն առատ է, մասուրի օղին՝ լավագույնը, որ անպայման հյուրասիրում են գյուղ եկողներին։

Փոքր ուսուցչանոցում մոտ-մոտ նստած ուսուցիչները խոսում են հարուստ պատմությամբ փոքր գյուղի մասին։ Հպարտությամբ նշում են, որ Շահմասուրի մասին Րաֆֆին գրել է «Խամսայի մելիքությունները» վեպում։ Թվարկում են գյուղի կարեւոր պատմական իրադարձությունները, հայտնի հուշարձանները։ Ասում են՝ գյուղում հին խաչքարեր շատ կան, բայց 13-14-րդ դարի եկեղեցին չի պահպանվել։

«Սովետի ժամանակ եկեղեցին համարվում էր հին քաղաքակրթություն, եւ մեր գյուղի միամիտ մարդիկ կարծում էին, թե էլ Աստված չկա։ Եկեղեցու տաշած քարերը վերցրեցին, իրենց տները կառուցեցին, կարծես թե քարերը վերջացել էին։ Եկեղեցին չպահեցին»,-ասում է դպրոցի տնօրենը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Հետո սկսում են խոսել վերջին պատերազմի, թեւաթափ անող ու հուսահատեցնող իրականության մասին։

«Ունենք այն, ինչ ունենք, մնում է դասեր քաղենք, նորից մեր հողը շենացնենք։ Պարտավոր ենք»,-ամփոփում են երկար զրույցը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Զանգը հնչում է, ու երեխաները դուրս են գալիս դպրոցի բակ՝ գյուղամեջ։ Այստեղ են անցնում նաեւ ֆիզկուլտուրայի դասերը, որովհետեւ դաշտ կամ դահլիճ դպրոցը չունի։ Չունի նաեւ մարզական գույք. ամեն ինչ ինքնաշեն է, հարմարեցված։

«Կարեւորը հեռախոսների մեջ չեն թաղվում, ամբողջ օրը գյուղում խաղում են»,-ասում է տնօրենը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մի քանի ամսից Էլենը կավարտի ծրագիրը։ Ցույց է տալիս նոթատետրում պատկերված սարը, որ նկարել էր դժվար մի օր՝ իրեն հուսադրելու համար։

«Սարը բարձրացա, հիմա իջնում եմ։ Մի քիչ դժվար էր բարձրանալը, մտածում էի՝ իջնելը հեշտ կլինի, կհարմարվեմ, բայց իջնելն էլ ծանր է»։

Ասում է՝ մարտահրավերները սպասածից շատ էին։ Մասնագիտական ու կենցաղային խնդիրները հաղթահարելի էին։ Ծանրը համավարակն ու պատերազմի հետեւանքներն են։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Ես կարող էի ավելի ուշ կամ շուտ դիմել ծրագրին, բայց շնորհակալ եմ, որ հենց այս ընթացքում եմ էստեղ դասավանդում։ Իմ դերն այս պահին այստեղ էր կարեւոր՝ իմ աշակերտների կողքին լինելով։ Միգուցե պատերազմից հետո երեխաները պատրաստ չեն իմ տված գիտելիքներն ամբողջությամբ վերցնել, բայց ես իրենց կողքին եմ, տեսնում են՝ ընկեր Էլենը պատերազմից հետո վերադարձավ, դա ուժ է տալիս։ Ինձ համար էլ հաղթանակ է իրենց գնահատականն ու սերը»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին