Պատերազմից առաջ եւ հետո. Գյումրիից Ծմակահող ձգված շղթան - Mediamax.am

exclusive
12875 դիտում

Պատերազմից առաջ եւ հետո. Գյումրիից Ծմակահող ձգված շղթան


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արթուր Կիրակոսյանը
Արթուր Կիրակոսյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսինե Ղարիբյանը զրուցում է Արամ Իոսիֆյանի հետ
Լուսինե Ղարիբյանը զրուցում է Արամ Իոսիֆյանի հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Անտերեւ ծառերին դեղին ծաղիկներով ու սպիտակ փոքրիկ պտուղներով գնդաձեւ թուփն օմելան է՝ մղամուճը։ Ասում են՝ օրհնված է հողն ու երջանիկ են մարդիկ, որտեղ աճում է այս մշտադալար բույսը։ Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում երջանկության թփեր շատ կան։ Դժվար է ասել՝ որքանով են դրանք երջանկացրել ափի պես բաց ու հյուրընկալ գյուղի բնակիչներին։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արցախյան առաջին պատերազմում 10, այս անգամ՝ 3 զոհ է տվել Ծմակահողը։ Բարեբախտաբար, գյուղը չի վնասվել։ Բնակիչները, հիմնականում, վերադարձել են։ Ծմակահող է տեղափոխվել նաեւ տնից զրկված 3 ընտանիք, ու դպրոցի աշակերտների թիվը կտրուկ աճել է։ Խնամված, կոկիկ, տաք դպրոցում 28 երեխա է սովորում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Պակասել կա, աճ չկա»,- աշակերտների թվի մասին խոսելիս՝ ասում է տնօրենը։  Երիտասարդներն ամուսնանում ու աշխատանք չունենալու պատճառով թողնում են գյուղը, Մարտակերտ, Ստեփանակերտ, կամ Հայաստան ու Ռուսաստան տեղափոխվում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Բայց կան նաեւ երիտասարդներ, որ աշխատանքի համար Ծմակահող են գալիս, օրինակ, Գյումրուց։

«Արցախն ինձ հետաքրքիր էր, բացի այդ, այստեղ գալն անհրաժեշտություն է։ Յուրաքանչյուրս էլ, եթե ունենք հնարավորություն գալու ու շատ փոքր օգուտ տալու, պիտի գանք։ Էդպես մտածելով՝ եկա Արցախ՝ դասավանդելու»։
Արթուր Կիրակոսյանը Արթուր Կիրակոսյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արթուր Կիրակոսյանը մանկավարժ է, բայց մասնագիտությամբ երբեք չի աշխատել։ Մտածում էր՝ դժվար է անփորձ երիտասարդի համար մեծ դասարանի հետ աշխատելը։ Համացանցում պատահաբար մի քանի պատմություն տեսավ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրով Արցախի ու Հայաստանի գյուղերում աշխատող ուսուցիչների մասին։ «Շատ հետաքրքրեց։ Դժվարություններով հանդերձ՝ գեղեցիկ կյանք է, կյանքի փորձություն»։ Ու իր համար էլ անսպասելի՝ դիմեց ծրագրին։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Օգոստոսին, երբ տեղափոխվեց, Ծմակահողում կյանքն ավելի ուրախ ու գունավոր էր։ Երկու շաբաթ էր հասցրել դասավանդել, ու սկսվեց պատերազմը։ Նախորդ օրը ուսուցչանոցում պատերազմի հավանականության մասին էին խոսել։ Ու երբ 27-ի առավոտյան առաջին պայթյունից հետո ուսուցիչներից մեկը զանգել էր, թե պատերազմ է, դուրս արի տնից, կարծել էր՝ կատակում են։ Երրորդ պայթյունը ցնցել էր տունը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Շատ էի երկմտում՝ գնա՞լ, թե՝ չէ։ Զինվորական ծառայություն չեմ անցել, զենքով օգուտ տալ չէի կարող, բայց սիրտս չէր կտրվում գյուղից։ Հոգուս վրա ծանրացել էին մարդկանց ապրումները։ Ես պատերազմ չէի տեսել, չէի էլ պատկերացնում. շրջում էի գյուղում, մարդիկ դուրս էին եկել տներից, լաց-կոծ, երեխաները՝ խառնված։ Շատ էի ազդվել, հոգեպես ճնշվել, բայց ցույց չէի տալիս, որովհետեւ երեխաներ կային մեզ հետ։ Որոշեցինք, որ պիտի դուրս գանք գյուղից։

Հայաստան վերադառնալուց հետո ինքս ինձ հետ չէի հաշտվում։ Մանավանդ՝ մի աշակերտուհի ունեի, որը դեռ գյուղում էր, ու ես ինձ պատասխանատու էի զգում նրանց առջեւ, ասում էի՝ ճիշտ չի, որ աշակերտիս թողեցի, եկա։ Պահի ազդեցությամբ էր»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Խաղաղ պայմաններում, հավանաբար, շաբաթներ կպահանջվեին, մինչեւ Արթուրն աշակերտների հետ ծանոթանար, ընկերանային։ Պատերազմը նրանց արագ մտերմացրեց։ Հայաստան տեղափոխվելուց հետո անմիջապես գտել էր 10 աշակերտներին, որոնց դասավանդում է, ու ամեն օր, երբեմն ժամերով, զրուցում էին անհանգստությունների, վախերի մասին։

Երբ Արցախ վերադառնալու հնարավորություն ստեղծվեց, «գնալ-չգնալ» հարցն Արթուրն այլեւս երկար չքննարկեց։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Երբ երեխաների հետ խոսում էինք, ասում էին՝ ընկե՛ր, ե՞րբ ես գալու, բոլորով գնալու ենք մեր գյուղ, չէ՞։ Ես իրենց խոստացել էի, որ հետ եմ գալու, չէի կարող խաբել, հուսախաբ անելու իրավունք չունեի։ Շատ մեծ պատասխանատվություն էր։ Եվ դա հասկացա նաեւ, երբ տնօրենը հարցրեց՝ գալո՞ւ ես։ Հիմա Արցախում կադրային խնդիր կա, շատ դպրոցներ փակվել են, ուսուցիչներն անգործ են։ Կարող էին ինձ չկանչել, բայց կանչեցին, ու ես զգացի, որ պետք եմ։ Հասա էստեղ ու հանգստացա, որ եկել եմ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գաղափարախոսություն ունի՝ «Քոչարի»-ին, որն ասում է՝ պետք է ձեռք-ձեռքի տված, համաչափ քայլերով առաջ գնանք։ Ես այդ շղթայի մի մասն եմ։ Եթե չվերադառնայի, շղթան կկոտրեի։ Եթե որոշել եմ Գյումրիից գալ էստեղ, ուրեմն, մինչեւ վերջ պիտի հավատարիմ մնամ իմ երդմանը, իմ գործն անեմ, իմ երեխաներին մի օգուտ տամ»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Սեպտեմբերին, երբ առաջին անգամ էր մտնում դպրոց, մտավախությունները շատ էին։ Ասում է, բարեբախտաբար, մեծ խնդիրների չհանդիպեցի. աշակերտները ոգեւորությամբ ընդունեցին, տնօրենը, ուսուցիչներն ամեն հարցում օգնում են։ Բայց պատերազմից նաեւ կրթությունը տուժեց։ Հիմա, ինչպես սեպտեմբերին, Արթուրը փորձում է ոգեւորել աշակերտներին, հետաքրքրություն առաջացնել։

«Պատերազմից բավականին ժամանակ է անցել, բայց երեխաները դասերին չեն կենտրոնանում։ Գիտելիքը կարեւոր է, բայց հիմա ավելի շատ ուզում եմ, որ բացվեն, մոռանան իրենց ապրումները, հունի մեջ ընկնեն։ Ինձ համար ամենակարեւորն իրենց հոգեբանական կայունությունն է, դասերի բացը կլրացնենք»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արթուրը երեք առարկա է դասավանդում՝ հայոց, համաշխարհային ու հայ եկեղեցու պատմություն: Անում է առավելագույնը, որ երեխաները լավ կրթություն ստանան։ Բայց, ասում է՝ իր խնդիրը միայն դասավանդելը չէ. պետք է օգնել երեխային բացահայտել, զարգացնել իր ներուժը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Ի՞նչը դուր եկավ, ի՞նչն էր դժվար, ի՞նչը կփոխեիք, գուցե կուզենայիք այլ կերպ բացատրեի»,- դասի վերջում, սովորաբար, հարցնում է աշակերտներին։

- Հատուկ տուփ ենք պատրաստել իրա հետ, հեն ա, դարակի մեջ ա։ Դասի վերջերքին գրում ենք ինչ սովորեցինք, ինչ ենք ուզում իմանալ, գցում ենք արկղի մեջ։ Հաջորդ դասին ինքը պատասխանում է մեր հարցերին,- պատմում է 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Դպրոցի տարածքում «վարժապետի» տունն է։ Նախկինում որպես ճաշարան օգտագործվող երկու սենյականոց տունն ապրելու համար ամենահարմարն էր։ Ճիշտ է, դպրոցի բակը մարդաշատ է անգամ դասերից հետո, ու լռության մեջ հանգստանալ չի ստացվում, բայց Արթուրը չի դժգոհում. այսպես երեխաների հետ շփվելու առիթներն ավելի շատ են։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Երբ ուզում են գալ էստեղ խաղալու, մեծերից մեկը պիտի լինի, որ հսկի, չվնասեն իրենց։ Որ մարդ չի լինում, ես եմ դուրս գալիս։ Դրա համար Գյումրու բարբառով ասում են՝ ընկե՛ր, մենք ձեզ սիրենք գը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Միշտ մեծ տուփով կոնֆետներ եմ պահում, որ հյուրասիրեմ։ Մի օր տանը չէի, խաղացել, սովածացել, կոնֆետները կերել էին։ Հետո տնեցիներին ասել էին՝ ընկերի կոնֆետները կերել ենք»։

Գյուղում Արթուրին բոլորը գիտեն: Հաճախ իրենց տուն են հրավիրում։ Հյուր գնում է, հատկապես, երբ գյուղում հոսանքն ու ինտերնետն անջատված են։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ծմակահողը մոտ 230 բնակիչ ունի։ Հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում։ Գյուղի մասին խոսակցությունները ծմակահողցիները սկսում են համագյուղացի, նշանավոր ճարտարագետ ու ֆիզիկոս Անդրանիկ Իոսիֆյանի մասին պատմություններով։ 30-ից ավելի գյուտերի հեղինակը Հայրենական պատերազմի տարիներին ղեկավարել է զենք ու զինամթերք արտադրող ռազմական նշանակության գործարանը, ռազմական եւ տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկն էր, որի գործունեությունը Խորհրդային տարիներին գաղտնի է պահվել։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Իոսիֆյանը մեր գյուղ է բերել Վալենտինա Տերեշկովային։ Նա էլ գյուղին նվիրել է առաջին հեռուստացույցը։ Առաջին մեքենան Իոսիֆյանն է բերել մեր գյուղ, Ղարաբաղում լույս առաջին մեր գյուղն է ունեցել։ Գյուղի համար ամեն ինչ սարքել է»,- ասում է գիտնականի անունը կրող դպրոցի տնօրեն Սպարտակ Ավանեսյանը։

Գյուղացիները պատմում են, որ Իոսիֆյանը Ծմակահող գալիս էր ամռանը, հաճախ՝ այլազգի գիտնականների, ուսանողների հետ։ Հիշում են՝ գալիս էր, տրեխները հագնում, ձին հեծնում։ Նրա հյուրընկալ տան մի հատվածը դառնալու է թանգարան։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Տանը հիմա ապրում է գիտնականի եղբոր որդին՝ Արամ Իոսիֆյանը, որն իրավաբան է ու Մոսկվայից Ծմակահող է տեղափոխվել դեկտեմբերին՝ պատերազմից հետո։

«Շատ ծանր տարա այս կորուստները։ Մտածեցի, որ պետք է գալ ու Արցախը կամաց-կամաց ուշքի բերել։ Որոշ պաշտոնյաների հանդիպել, ասել եմ՝ ինչով կարող եմ, կօգնեմ՝ իմ կրթությամբ, գիտելիքով, փորձով։ Վարձատրվող աշխատանք կլինի, թե՝ ոչ, էական չէ. կարեւորը օգտակար, հետաքրքիր մի բան անեմ»։
Լուսինե Ղարիբյանը զրուցում է Արամ Իոսիֆյանի հետ Լուսինե Ղարիբյանը զրուցում է Արամ Իոսիֆյանի հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մեր հանդիպման օրն Արամ Իոսիֆյանն առաջին անգամ իր եւ համագյուղացիների ոչխարներն էր արածեցնում: Առայժմ 5 ոչխար ունի: Գյուղում ընդունված կարգ է. իր ունեցած ամեն 5 ոչխարի դիմաց յուրաքանչյուրը մեկ օր ամբողջ գյուղի ոչխարները տանում է արոտավայր: «Էստեղ ասում են «օչերեդ»։ Էսօր իմ օչերեդն ա»,- ժպտում է Արամը։

Չնայած մանկությունը գյուղում է անցել, բայց շատ բան չի հիշում։ Հիմա նորից բացահայտում է Ծմակահողը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Գալիս է տարիք, որ հասկանում ես՝ ամեն ինչ դատարկ է՝ ավտոմեքենա, փող, շքեղ տներ, ազնիվ եմ ասում։ Հիմա նկարում, Մոսկվայի ընկերներիս ցույց եմ տալիս էստեղի բնությունը, սարերը, ասում են՝ նախանձում ենք, մի փոքր հնարավորություն ունենաք, կթողնենք, կգանք քեզ մոտ»:

Ծմակահող է պատրաստվում տեղափոխվել նաեւ Անդրանիկ Իոսիֆյանի քրոջ որդին՝ պրոֆեսոր Վլադիկ Ավետիսովը, որի հետ նախաձեռնել են բացել գիտնականի տուն-թանգարանը: Մտադրվել են վերականգնել նաեւ 12-13-րդ դարի Մամքան եկեղեցին:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ծմակահողն ակտիվանում է հատկապես ամռանը: Տարիներ շարունակ գյուղում կազմակերպվում է պատանի բնագետների վրանային դպրոց-ճամբար, որին մասնակցում են Արցախի համայնքների, երբեմն նաեւ՝Երեւանի աշակերտները: Արցախի, Երեւանի համալսարաններից, Մոսկվայից պրոֆեսորներ են գալիս դասախոսելու: Համավարակի պատճառով 2020-ին ճամբարը չի կազմակերպվել:

Արթուրը հույս ունի՝ այս տարի ոչինչ չի խանգարի ճամբարի անցկացմանը, ու ինքն էլ հնարավորություն կունենա մասնակցելու Ծմակահողի կարեւոր իրադարձությանը: Ոչինչ, որ ամառը կանցնի, ու ինքը միայն մեկ շաբաթ կունենա Գյումրի վերադառնալու ու հարազատներին տեսնելու համար:

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին