Արցախի ուսուցիչներն իրենց աշակերտներին դասավանդում են Տավուշում - Mediamax.am

exclusive
11432 դիտում

Արցախի ուսուցիչներն իրենց աշակերտներին դասավանդում են Տավուշում


Գագիկ Ավագյանը
Գագիկ Ավագյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գագիկ Ավագյանը
Գագիկ Ավագյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արծրուն Արշակյանը
Արծրուն Արշակյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արծրուն Արշակյանը
Արծրուն Արշակյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Շուշան Մանուկյանը
Շուշան Մանուկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ուսուցիչների հետ զրույցները կայացել են նոյեմբերի 6-ին՝ նախքան պատերազմի դադարեցումը:

«Մենք բոլորս մի պայուսակ շորով ենք եկել՝ մտքով, որ շուտով հետ ենք գնալու»,- ասում է Նարինե Վարդանյանը: Երկու տարի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում դասավանդելուց հետո, այս տարվա սեպտեմբերից Նարինեն «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի Առաջնորդության Զարգացման ղեկավարն է Արցախում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը 28 Ուսուցիչ-առաջնորդ ունի Արցախի 24 գյուղերում, որտեղ մանկավարժի կարիք կա: Պատերազմի սկզբից, մոտ տասը օր, տեղից-տեղ, տնից ապաստարան տեղափոխվելուց, կամավորական աշխատանք անելուց հետո ուսուցիչները վերադարձել են Հայաստան: Միայն Մարտունու Վազգենաշեն համայնքում հայոց լեզու եւ գրականություն դասավանդող Ալինան է հրաժարվել դուրս գալ գյուղից, քանի դեռ իր աշակերտներից թեկուզ մեկն այնտեղ է:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Նարինեն ասում է՝ եթե անգամ պատերազմը շուտ ավարտվի, արցախցիներն անմիջապես չեն կարող վերադառնալ. վնասված տներն ու դպրոցները վերականգնելը ժամանակ կպահանջի: Իսկ արցախցի երեխաների կրթության խնդիրը բաց է մնում:

Հոկտեմբերի 26-ից «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 10 մասնակիցներ տեղափոխվել են Դիլիջան՝ այստեղ ապրող արցախցի աշակերտների հետ աշխատելու:

«Առաջին շաբաթը հայտարարել էինք «վստահության շաբաթ»: Նկարչություն ենք արել, պար, ֆիզկուլտուրա, բացիկներ, նամակներ ենք գրել, որոնք մեզ թույլ տվեցին մտերմանալ, երեխաներն իրենց ներաշխարհի ու կարիքների մասին պատմելու հնարավորություն ունեցան: Փորձում էինք հասկանալ նրանց վիճակը, որ որոշենք՝ ինչից սկսել աշխատանքը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մենք չենք փոխարինում դպրոցական կրթությանը, այլ փորձում ենք լրացնել բացթողումները: Մեր նպատակն է, որ երեխաները չկտրվեն կրթական միջավայրից, ընդհանուր պրոցեսից, կրթություն ստանալու ցանկությունը չմարի, որովհետեւ երկար արձակուրդը, տրավմաները, հոգեբանական ճնշվածությունը թույլ չեն տալիս ավելի շատ մտածել կրթության մասին: Երբ նոր էինք սկսել, աշակերտներ ունեինք, որ ասում էին՝ իմ ուշքն ու միտքը պապայիս, եղբորս հետ է, հետո աստիճանաբար հասկացան, որ ավելի լավ է կրթություն ստանան, զբաղված լինեն ինչ-որ բանով»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Աշխատում են Դիլիջանի հյուրանոցներում ու հյուրատներում ապրող մոտ 100 երեխայի հետ: Դպրոցում իրենց դասավանդած առարկաներից բացի, ըստ անհրաժեշտության, ուսուցիչները նաեւ այլ առարկաների բացն են լրացնում:

Արծրուն Արշակյանը՝ Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղի ֆիզկուլտուրայի, շախմատի ու անգլերենի ուսուցիչը

Մինչեւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին միանալը, մասնագիտությամբ փրկարար Արծրուն Արշակյանն աշխատում էր որպես լեռնային ուղեկցորդ: Բազմաթիվ գյուղերում է եղել, բայց, ասում է, Արցախի Մեծ շենն իր տեսածներից ամենագեղեցիկն է:
Արծրուն Արշակյանը Արծրուն Արշակյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ու հենց ամենագեղեցիկ գյուղի երեխաներին 2 տարի դասավանդելու համար էլ Արծրունը տեղափոխվել էր Արցախ:

«Հասկանում էի, որ արցախյան միջին գյուղն ավելի շատ խնդիրներ ունի, քան     Հայաստանինը, ու որ Արցախում գոնե մի փոքր ավելի շատ օգուտ կարող եմ տալ: Հասկանում էի, որ ավելի դժվար է լինելու, բայց ուզում էի էդ երկու տարին Արցախում լինել: Էնտեղ լինելուց հետո էլ հասկացա, որ ուզում եմ երկու տարի հետո էլ շարունակել Արցախում՝ Ստեփանակերտում ապրել, մի բանով զբաղվել»:

Սեպտեմբերի 27-ին էլ Ստեփանակերտում էր: Երբ շենքը դղրդաց, կարծեցին, թե երկրաշարժ է կամ նախորդ օրվա մայրաքաղաքի տոնին նվիրված հրավառությունն է շարունակվում:
Արծրուն Արշակյանը Արծրուն Արշակյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Մտանք ինտերնետ, ոչ մի լուր չկար: Դռների հետեւից ձայներ լսեցի, դուրս եկա միջանցք: Հարեւաններից մեկին՝ վերեւը՝ զինվորական հագուստ, ներքեւը՝ դեռ չհագնված, հարցրի՝ ի՞նչ ա եղել: Ասաց՝ լայնամասշտաբ պատերազմ ա: Հետ եկա տուն, պատուհանից նայեցի, Ազատամարտիկների փողոցում, որը գլխավորներից մեկն է, շատ ուժեղ շարժ կար, մեքենաներ էին մեծ արագությամբ բարձրանում-իջնում, խմբով մարդիկ էին վազում ապաստարանի կողմ: Մենք էլ հագնվեցինք ու գնացինք դեպի ապաստարան»:

Դրանից հետո մոտ 10 օր անընդհատ տեղափոխվում էին՝ մոտակա ապաստարան, գյուղ, ընկերների տուն՝ հաճախ՝ ռմբակոծությունների ներքո: 7-8 մեքենա փոխելով, ի վերջո, հասան Երեւան: Արծրունն ասում է՝ սկզբում դժվար էր, ամեն ձայնից վեր էին թռչում, թվում էր՝ ռմբակոծում են, բայց արագ վերականգնվեցին: Ու դրան նպաստեց նաեւ Դիլիջանում երեխաների հետ աշխատանքը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Շախմատ 2-4-րդ դասարաններում են անցնում: Ես արդեն 5-րդ դասարան եմ փոխադրվել ու մոռացել եմ՝ շախմատ ոնց են խաղում: Պապայի հետ էի խաղում, բայց պապան, որ ընդունվել էր գործի, էլ չէինք խաղում: Ես համակարգչով էի խաղում»,- ասում է հադրութցի Նատալյան:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ապաստանած իր բոլոր աշակերտների հետ կապը պահում է: Շուտով նրանց պլանշետներ են փոխանցելու, որ սկսեն հեռավար դասերը:

Շուշան Մանուկյանը՝ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի մաթեմատիկայի ուսուցչուհին

Ստելլան, Վրույրը, Մարիամն ու Վանեսան ապակեպատ ճաշարանից նայում են իրենց հյուրատուն տեղափոխվող նոր բնակիչներին: Փորձում են հասկանալ՝ իրենց հասակակից երեխաներ կա՞ն: Ստելլան ու Մարիամը քույրեր են, Վրույրն ու Վանեսան՝ քույր ու եղբայր:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


- Էստեղ ենք ծանոթացել, բայց մի քանի տարի առաջ մի անգամ իրար տեսել ենք Ստեփանակերտում,- ասում է Վանեսան:

4 հոգանոց «դասարանը» ընկեր Շուշանինն է: 6 աշակերտ ուներ, երկուսը տեղափոխվեցին Աբովյան: Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, որտեղ մաթեմատիկա էր դասավանդում, 200-ից ավելի աշակերտ կար:

Մանկավարժի 11 օրվա փորձառությունը Շուշան Մանուկյանը կարոտով է հիշում:
Շուշան Մանուկյանը Շուշան Մանուկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Սոցիալական ցանցերով էրեխեքից ստացած ամեն նամակը՝ հո չե՞ք վախեցել, հո չե՞ք վնասվել, ապահով տեղո՞ւմ եք, ամեն ինչ կարգի՞ն է, ինչպե՞ս եք Ձեզ զգում, էդ բոլորը մեծ, հսկայական ուժ է տալիս ինձ, որ շարունակեմ»:

Պատերազմի սկսվելուց հետո Շուշանը 3 օր մնացել է գյուղում: Նկուղում աշակերտների հետ խաղում, նրանց զբաղեցնում էր: Հայաստան վերադառնալուց հետո ժամանակ էր անհրաժեշտ վերականգնվելու, ուշքի գալու համար: Ասում է՝ լավ է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նորից հնարավորություն տվեց երեխաներին մոտ լինելու:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ամեն օր դասացուցակով դասեր են անում, դերախաղերով ամրապնդում սովորածը, նկարում, բայց Արցախում ապրածն ու տեսածը ո՛չ երեխաները, ո՛չ ընկեր Շուշանը մոռանալ չեն կարողանում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Առավոտը 7-ին արթնացանք, ձայներ էին գալիս՝ շրխկոց-դրխկոց: Պապան ասում ա մամային՝ էրեխեքին ասա շորերը շուտ հագնեն, իջեք պադվալ: Մարդիկ բոլորը լացում էին, գիտեին, թե իրենց էրեխեքը մահանալու են, իրենք մահանալու են, իրենց կյանքը փչանալու է:

Ձայներն ուժեղ էին, ամեն վայրկյան բեզպիլոտնիկներ էին գնում-գալիս: Մի մարդ մեքենա ուներ, որ խոդ էր տալիս, բեզպիլոտնիկի ձեն էր հանում, ամեն ձայնից մայրիկների սիրտը ճաքում էր:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Որոշեցինք գալ Երեւան: Մի կնիկ կար, լացում էր, ասում էր՝ իմ էրեխեքն էստեղ, ես ո՞ւր պիտի գնամ: Չէր ուզում գար, բայց մարդը իրա վրա ջղայնանում էր: Իրան ավտոյով տարան, մենք էլ գնացինք էդ նույն տեղը, ինքը հլը լացում էր»,-պատմում է 11 տարեկան Մարիամը, ու մյուսները, իրար հերթ չտալով, հիշում են դրվագներ՝ Արցախում անցկացրած վերջին օրերից:

Շուշանն Արցախի իր աշակերտների մի մասի հետ կապի մեջ է: Ասում է՝ ցավում եմ, որ չեմ կարողանում բոլորին համախմբել: Աշակերտներից երկուսը՝ Տարոնն ու Մանուշը Դիլիջանում են: Նրանց այստեղ չի դասավանդում, բայց հաճախ է այցելում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Արցախից գալուց հետո ես անընդհատ փնտրում էի էրեխեքիս: Ու ամեն օր, երբ մեկին գտնում էի, երբ, օրինակ, Տիգրանն ասում էր, որ Վահեի հետ է խոսել, օրն ինձ համար հաջողված էր դառնում: Չէի պատկերացնում, որ էսպես կապվելու եմ էրեխեքի հետ: Շատ-շատ եմ կարոտում»:

Գագիկ Ավագյանը՝ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի ֆիզկուլտուրայի եւ շախմատի ուսուցիչը

Գագիկն ամբողջ օրը պտտվում է Դիլիջանի հյուրանոցներով: Կատակում է՝ «շրջիկ» ուսուցիչ է: Ինչպես Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում, Դիլիջանում էլ ֆիզկուլտուրա ու շախմատ է դասավանդում:
Գագիկ Ավագյանը Գագիկ Ավագյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Աշակերտներին ճանապարհից հավաքելով՝ բարձրանում է բացօթյա դաշտ, որտեղ առաջին անգամ անձրեւի տակ ֆիզկուլտուրա են անելու:

Գագիկը մարզիչ-մանկավարժ է: Այս սեպտեմբերից տեղափոխվել էր Արցախ, որպեսզի բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից, լավ կրթություն ստանալու հնարավորություն ունենան: Ասում է՝ էնքան ծրագրեր մնացին անկատար:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Դպրոցում ամեն օր դաս ունեի ու երազում էի կիրակի մի քիչ հանգստանալու մասին: Քնած էի, արկերի պայթյունից տունս, որ փայտից է, սկսեց դղրդալ, շատ ուժեղ ցնցվել: Մտածեցի՝ երկրաշարժ է, հետո հարեւանս սկսեց գոռալ՝ դո՛ւրս արի, պատերազմ է, շորերդ հավաքի, գնա: 9 օր մնացի Արցախում՝ Քարին տակում, Ստեփանակերտում, մարդկանց էինք օգնում: Մտածում էինք՝ էսօր-վաղը կպրծնի, բայց չպրծավ»,-պատմում է Գագիկ Ավագյանը:

Արցախում է ծառայել, բայց Քարին տակում առաջին անգամ էր: Ասում է՝ սիրահարվել եմ գյուղին: Ամեն առավոտ պատշգամբում սուրճ էր խմում, նայում բացվող տեսարանին ու հավատը չէր գալիս՝ «էս գեղեցկությունը ես եմ տեսնում»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Աշակերտների, գյուղացիների հետ կապը պահում է, բայց լուրերին միտումնավոր չի հետեւում:

«Մի տեսանյութ կա, որ հարվածում են Քարին տակի ժայռին, հենց տանս կողքն է, մտածում եմ՝ գոնե տունս նորմալ լինի, մնալու տեղ ունենամ»:

Նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարություն՝ հրադադարի մասին:  Գագիկն ու Արծրունը դեռ չգիտեն՝ կարո՞ղ են վերադառնալ իրենց գյուղ, թե՞ ոչ:

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին