Թռչող Ձմեռ պապերը իջնելու են Հատիսից ու նվերներ բաժանեն արցախցի երեխաներին - Mediamax.am

exclusive
3743 դիտում

Թռչող Ձմեռ պապերը իջնելու են Հատիսից ու նվերներ բաժանեն արցախցի երեխաներին


Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»

Լուսանկարը` «Աէրո կլուբ»


Երբ պարապլանով թռիչքից հետո «Աէրո կլուբ»-ի անդամները վայրէջք են կատարում որեւէ գյուղամերձ վայրում, տարածքի երեխաները, սովորաբար, վազելով գալիս են տեսնելու՝ երկնքից ո՞վ, ի՞նչ ընկավ։ Զարգացնելով թեման ու երեւակայությունը՝ ակումբի անդամները մի օր որոշեցին՝ իսկ ի՞նչ կլինի, եթե երկնքից Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ իջնեն։

Լուսանկարը` «Աէրո կլուբ»


Այսպես ծնվեց «Պարա Սանտա» նախաձեռնությունը։ Այս տարի արդեն 5-րդ անգամ Հատիս լեռան ստորոտում երեխաները կդիմավորեն Նոր տարվա՝ երկնքից իջնող խորհրդանիշերին։

«Պարապլանով թռիչքը եթերային սպորտաձեւ է՝ թե՛ փոխաբերական, թե՛ ուղիղ իմաստով։ Եվ այդ ուրախությունը, որ ապրում ենք թռիչքի պահին, կարողանում ենք տարին մեկ անգամ կիսել երեխաների հետ։ Ինձ համար նախաձեռնությունը դրանով է խորհրդանշական»,- ասում է ակումբի անդամներից Ռուզան Չոբանյանը։

Սանտաների թռիչքային վայրը Հատիսն է՝ պարապլաներիստներին լավ ծանոթ, Երեւանին մոտ ու կազմակերպչական առումով հարմար լեռ։

Լուսանկարը` «Աէրո կլուբ»


«Թռիչքի օրը մեր խումբը բաժանվում է երկու մասի։ Մի մասը ներքեւի գործերով է զբաղվում. երեխաներին դիմավորում, տանում են Ակունք գյուղի դպրոց, խաղավարներ ենք հրավիրում, որ զբաղեցնեն էրեխեքին, սնունդ ենք տալիս։ Այդ ընթացքում մեր օդաչուները բարձրանում են սար, պատրաստվում են, ու կապ են հաստատում ներքեւում գտնվող կամավորների հետ, որ էրեխեքին ուղեկցեն դաշտ, որտեղ սկսվում է հիմնական մասը՝ Սանտաներն ու Ձյունանուշները երկնքից թափվում են ցած։

Սկզբում մտածում էինք նվերները մեզ հետ վերցնել, բայց հետո հասկացանք, որ մենք ենք հազիվ բարձրանում, ուր մնաց՝ նվերները։ Որոշեցինք էսպես. երբ Սանտան իջնում է, օգնականները պարկը մոտեցնում են, ու նա անվանական նվերները հանում, հանձնում է էրեխեքին։ Հետո բոլորով գնում ենք դպրոց, շարունակում ուրախանալ»,- պատմում է «Աէրո կլուբ»-ի համահիմնադիր, հրահանգիչ Հարություն Աճեմյանը։

Առաջին տարին նախաձեռնությանը մասնակցել է Ակունք գյուղի 30 երեխա։ Երկրորդ «Պարա Սանտա»-ն 44-օրյա պատերազմում տուժած ընտանիքների երեխաների համար էր։ Հաջորդ երկու տարիներին մանկատների երեխաների էին հրավիրել։

Նախաձեռնության մասնակիցներն ասում են, որ ամենադժվարը 2021 թվականի Ամանորն էր։ Պատերազմը նոր էր ավարտվել ու հոգեբանորեն շատ դժվար էր զանգել կորուստներ ունեցող ընտանիքներ, լսել նրանց պատմությունները։ Այս տարի էլ հեշտ չի լինելու. «Պարա Սանտա»-ն այցելելու է Արցախից բռնի տեղահանված մանուկներին։

Լուսանկարը` «Աէրո կլուբ»


«Մենք հատուկ ընտրում ենք մինչեւ 8 տարեկան երեխաների, որովհետեւ այդ տարիքում շատերը, իրոք, հավատում են Սանտային։ Եվ սա շատ պատասխանատու պահ է, որ հանկարծ չփչացնենք երեխաների պատկերացումները։ Այդ պատճառով աշխատում ենք այլ հագուստով չերեւալ իրենց աչքին։ Սովորաբար սպասում ենք, որ գնան, նոր դուրս ենք գալիս։ Պատահում է, որ հարցեր են տալիս՝ որտեղի՞ց եք եկել։ Մենք էլ ասում ենք՝ որ եղնիկները չհոգնեն, պարապլաններով ենք եկել»,- ասում է ակումբի անդամ Արմինե Պապոյանը։

Թեեւ թռիչքից օրեր առաջ բոլոր հարցերը քննարկում, կազմակերպում են, բայց ակումբի անդամները գիտեն՝ «վերջին խոսքը» եղանակինն է։

Լուսանկարը` «Աէրո կլուբ»


«Մենք եղանակային պայմաններից շատ կախված ենք։ Ձյունն է մեծ դեր խաղում. երբեմն քիչ է լինում եւ դա էսթետիկ տեսանկյունից լավ չէ, բայց երբեմն էլ այնքան շատ է, որ մեքենան չի կարողանում մեզ հասցնել թռիչքային վայր, ստիպված՝ ոտքով, արշավելով ենք բարձրանում։ Դա ժամանակ է խլում, ծանր գույքով բարձրանալը ֆիզիկապես բարդ է, հոգնեցնող»,- ասում է «Աէրո կլուբ»-ի համահիմնադիր, հրահանգիչ Տիգրան Այվազյանը։

Լուսանկարը` «Աէրո կլուբ»


Որպեսզի տեսարանն ավելի տպավորիչ ու հեքիաթային լինի, Ձմեռ պապի ու Ձյունանուշի հագուստով օդաչուները փորձում են միաժամանակ թռչել։ Բայց սա էլ քամու ուժգնությունից, մառախուղի առկայությունից ու այլ անկանխատեսելի հանգամանքներից է կախված։

Լուսանկարը` «Աէրո կլուբ»



Անցյալ տարի, օրինակ, երեխաները մոտ 10 րոպե հետեւում էին, թե ինչպես են երկնքից միաժամանակ ութ Ձմեռ պապ ու Ձյունանուշ իջնում։

«Մի անգամ վարձակալության ժամանակ Ձյունանուշի հագուստը շփոթել, Ձմեռ պապի շոր էին դրել։ Քանի որ հագուստի պակաս ունեինք, ես դրանով իջա։ Էրեխեքը տեսան, սկսեցին գոռալ՝ տղեք, եկեք, նայեք, էս մի Ձմեռ պապին աղջիկ ա։

Մի տարի էլ քամի չլինելու պատճառով տանջվում էինք, մեկնարկը չէր հաջողվում։  Ու էնպես ստացվեց, որ մեր օդաչուներից մեկն առանց հագուստի թռավ։ Մտածում ենք՝ հիմա ի՞նչ պիտի անի։ Մեկ էլ ռացիայով լսում ենք, որ Արթուրն ասում է՝ երեխանե՛ր, Ձմեռ պապն ինձ ուղարկել է, որ ստուգեմ՝ բոլորդ պատրա՞ստ եք։ Ու երեխաները գոռում են՝ այո, պատրաստ ենք»,- հիշում է Արմինեն։

Լուսանկարը` «Աէրո կլուբ»


«Մի տարի էնքան ուժեղ քամի էր, որ մի մասը չկարողացավ թռչել, ես էլ, երբ իջա, արդեն մարդ չկար, միջոցառումը վերջացել էր։

Սովորաբար ունենում ենք կամավորներ, որոնց պարտականությունն է մեր իջնելու պահին էրեխեքին հեռու պահել, որովհետեւ վազելով գալիս, բարձրանում են պարապլանների վրա, թելերի մեջ են խճճվում»,- պատմում է Հարությունը։

Լուսանկարը` «Աէրո կլուբ»


Հաճելի «հոգսերից» մեկն էլ նվերների պատրաստությունն է։ Փորձում են նախապես պարզել երեխաների ցանկությունը։ Իրենց կողմից էլ գիրք, գրենական պիտույքներ, քաղցրավենիք են ավելացնում։

«Պարա Սանտան» իրականացնելու համար ակումբի անդամները դրամահավաք են կազմակերպել։ Նախատեսում են հեքիաթային օրվան մասնակից դարձնել Արցախից բռնի տեղահանված եւ Գեղարքունիքում ապաստանած 50 երեխայի։

Լուսանկարը` «Աէրո կլուբ»


«Տարիքի հետ Ամանորը դառնում է սովորական, կենցաղային մի բան, բայց «Պարա Սանտան» վերադարձնում է այդ սպասումները, ոնց որ հրաշքը վերադառնա, «սիրտներս գցում է»՝ ո՞նց կստացվի, կկարողանա՞նք։ Մեր ակումբի համար յուրահատուկ մի բան է, որին սպասում ենք ամբողջ տարի»,- ասում է Հարություն Աճեմյանը։

Լուսինե Ղարիբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին