Պան-Կովկասյան նվագախումբ. ծանր փորձեր, փայլուն համերգներ, հիացական արձագանքներ - Mediamax.am

exclusive
5139 դիտում

Պան-Կովկասյան նվագախումբ. ծանր փորձեր, փայլուն համերգներ, հիացական արձագանքներ


Լուսանկարը` Մեդիամաքս

Դիանա Սարգսյանը
Դիանա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգորի Համբարձումյանը
Գրիգորի Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիանա Գեւորգյանը
Լիանա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Հեքեքյանը
Նարեկ Հեքեքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Դավթյանը
Սամվել Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոնա Թուրաբյանը
Սոնա Թուրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մաո Ֆուդզիտան
Մաո Ֆուդզիտան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոդվածը հրապարակման էր պատրաստվել նախքան Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը:

Կարդացեք նաեւ. Tsinandali Festival. Երաժշտության տրիումֆ պատմական կալվածքում

Ամենօրյա վեց ժամանոց փորձեր, դժվարագույն պարտիտուրաների ուսումնասիրության եւ վերլուծություն, դասեր եւ վարպետաց դասեր մենտորների եւ ուսուցիչների հետ: Եվ արդյունքը՝ փայլուն համերգներ, հիացական արձագանքներ, ականավոր դիրիժորների ու մենակատարների գովասանքներ եւ հետագա մասնագիտական գործունեության համար բացվող հեռանկարներ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Պան-Կովկասյան երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը Tsinandali Festival-ի, թերեւս, ամենակարեւոր եւ առանձնահատուկ բաղադրիչն է։ 2019 թվականից երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտները Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Ղազախստանից եւ Թուրքմենստանից, նախնական լսումներ անցնելով, գալիս են Ծինանդալի, ապրում իրենց համար հատուկ կառուցված Park Hotel-ում, եւ մեկ ամսվա ընթացքում ոչ միայն հասցնում են անգին գիտելիքներ ու փորձ «կլանել», այլեւ հերթական անգամ ապացուցել, որ երաժշտությունը միջազգային է եւ թշնամանք եւ ագրեսիա չի ճանաչում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի Հայաստանը Պան-Կովկասյան նվագախմբում ներկայացրել են 6 երաժիշտներ՝ Նարեկ եւ Հայկ Հեքեքյանները, Սամվել Դավթյանը, Դիանա Սարգսյանը, Լիանա Գեւորգյանը եւ Սոնա Թուրաբյանը։

Նարեկ Հեքեքյան, 19 տարեկան, թավջութակ

Երկրորդ անգամ եմ մասնակցում փառատոնին։ Առաջին անգամ Պան-Կովկասյան երիտասարդական նվագախմբում հայտնվեցի 2019 թվականին, երբ 15  տարեկան էի եւ ինձ ընդունել էին բացառության կարգով (նվագախմբի երաժիշտների տարիքը 18 -28  տարեկան է-խմբ։): Այն ժամանակ դեռ սովորում էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, նստած էի սոլֆեջիոյի դասին, երբ զանգահարեց հայրս եւ հարցրեց. կարո՞ղ եմ 10 րոպեից լսումների մասնակցել: Իհարկե, համաձայնեցի, վազելով գնացի կոնսերվատորիա եւ նվագեցի պահանջվող ծրագիրը: Որոշ ժամանակ անց մասնակցության հրավեր ստացա:
Նարեկ Հեքեքյանը Նարեկ Հեքեքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի եղբորս՝Հայկի հետ ենք եկել: Հայկը հոբոյահար է, ընդունվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (որտեղ ես սովորում եմ երկրորդ կուրսում) եւ զուգահեռ՝ Քյոլնի երաժշտության բարձրագույն դպրոց:

Փառատոնի մթնոլորտը տպավորիչ է եւ ոգեշնչող: Այստեղ ժամանում են առաջին մեծության աստղեր. այգով զբոսնելիս հանկարծ կարող ես հանդիպել Գոտյե Կապյուսոնին, Յուջա Վանգին, կամ զրույցով տարված Միշա Մայսկիին եւ Պինկաս Ցուկերմանին:

Պան-Կովկասյան նվագախմբում նվագելը հեշտ գործ չէ: Շատ բարդ ծրագիր ունենք, որում ընդգրկված են սիմֆոնիաներ եւ կոնցերտներ մենակատարների հետ: Սակայն անչափ ուրախալի է, որ օր օրի ավելի հեշտությամբ ենք հաղթահարում բարդությունները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նվագախմբում շատ ենք մտերմացել Վրաստանի եւ Ուկրաինայի երաժիշտների հետ, համոզված եմ՝ կյանքի ընկերներ եմ ձեռք բերել: Ուրախ եմ, որ կարողացել ենք նրանց համար որոշ չափով բացահայտել Հայաստանը, Արցախը, ծանոթացնել մեր պատմության հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Չնայած նվագախմբի անդամների աշխատանքն իսկապես լուրջ եւ պատասխանատու է, Park Hotel-ում իրապես երիտասարդական մթնոլորտ է. տարիքը եւ զվարճանալու ցանկությունը իրենցն ասում են: Երեկոյան համերգներից հետո երիտասարդները դեռ երկար ժամանակ զրուցում են, երգում, կիթառ նվագում։ Մասնակիցներից շատերն այստեղ են արդեն երկրորդ կամ երրորդ անգամ են գալիս եւ գնահատում են իրենց ընկերությունը։

Ստեֆան Բուլիգո, 22 տարեկան, կլառնետ

Ես Ուկրաինայի Ռովնո քաղաքից եմ։ 5 տարի սովորել էի Կիեւում, հիմա սովորում եմ Լոնդոնում։

Երկրորդ անգամ եմ ժամանում փառատոնին եւ հիացած եմ երաժիշտներով ու դիրիժորներով։ Անցյալ տարվանից շատ ընկերներ ունեմ այստեղ:

Սամվել Դավթյան, 20 տարեկան, տրոմբոն

Ամեն օր գիտելիքների հսկայական ծավալ ենք ստանում եւ մեկ ամսվա ընթացքում մասնագիտական շատ մեծ աճ ենք գրանցում: Ամեն օր ունենում ենք երկու փորձ՝ յուրաքանչյուրը երեք ժամ տեւողությամբ: Նաեւ պարապում ենք առանձին խմբերով՝ պղնձափողայիններ, փայտե փողայիններ եւ լարային գործիքներ:

Պարապմունքներից դուրս լինում են հետաքրքիր միջոցառումներ: Վերջերս կայացավ սեղանի թենիսի առաջնությունը: Բացի այդ, Radisson Collection հյուրանոցի տարածքում հիանալի լողավազան կա։ Նաեւ գնացել Թբիլիսի, այլ էքսկուրսիաներ ենք ունեցել:
Սամվել Դավթյանը Սամվել Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախորդ տարվանից հինգ ընկեր ունեմ նվագախմբում, որոնց հետ ողջ տարվա ընթացքում ամուր կապ ենք պահպանել: Ի դեպ, նրանցից մեկի շնորհիվ որոշեցի ուսումս արտերկրում շարունակել: Ստեֆանը խորհուրդ տվեց ուժերս փորձել՝ արդյունքում ընդունվեցի Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիա, եւ այնպես ենք հաջողացրել, որ նույն սենյակում են ապրելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այստեղ շատ է սրվում հայրենասիրության զգացումը, ինչը բնական է, քանի որ ապրում ենք այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստանի հետ հարաբերություններ չունեն: Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ առաջին հերթին գտնվում ենք այստեղ որպես երաժիշտ եւ հավաքվել ենք ինչ-որ բան միասին ստեղծելու համար: Չեմ կարող ասել, որ սերտ ընկերական հարաբերություններ ունենք, բայց ամեն ինչ հանդարտ ու հանգիստ է, կոնֆլիկտային իրավիճակներ չեն լինում:

Ցինանդալիից բոլորը հուզված են հեռանում. դժվար է բաժանվել միմյանցից եւ այս տեղից:

Դիանա Սարգսյան, 24 տարեկան, ջութակ

Փառատոնին մասնակցում եմ երրորդ անգամ: Առաջին տարին եկա լսումներից հետո, հաջորդ տարիներին՝ արդեն կազմակերպիչների հրավերով: Նվագախմբում նվագելու հսկայական փորձ ձեռք բերեցի, որը մինչ այդ չունեի: Այսօր ես «Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր եմ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նվագախմբում մթնոլորտը հանգիստ է, այստեղ ժամանելուն պես կարողանում ենք կտրվել մերօրյա իրականությունից եւ մտածել միայն երաժշտության մասին:

Ադրբեջանի եւ Թուրքիայի երաժիշտների հետ սերտ շփում չկա, սակայն ոչ մի բարդություն էլ չի ծագում: Շատերի հետ հանդիպում ենք երրորդ տարին անընդմեջ, նվագախմբում իրար կողք ենք նստում եւ անհրաժեշտության դեպքում օգնում ենք միմյանց:
Դիանա Սարգսյանը Դիանա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ մտերիմ ենք Ղազախստանի եւ Վրաստանի երաժիշտների հետ: Նաեւ կապ ենք պահպանում նախկին մասնակիցների հետ՝ պարբերաբար խմբակային տեսազանգեր ենք կազմակերպում եւ հիշում միասին անցկացված հրաշալի օրերը:

Այս տարի փառատոնի ավարտից հետո մեզ հնարավորություն կընձեռվի անվճար հայտ ներկայացնել Վերբյեի փառատոնին մասնակցելու համար եւ երաշխավորող նամակներ ունենալ կազմակերպիչներից: Իհարկե, կօգտվեմ այս շանսից եւ կփորձեմ ուժերս:

Լիանա Գեւորգյան, 24 տարեկան, փող

Առաջին անգամ եմ մասնակցում այս փառատոնին եւ չէի պատկերացնում, որ նվագախմբում այդքան բարձր մակարդակի երաժիշտներ են նվագում:
Լիանա Գեւորգյանը Լիանա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այստեղ լավագույն դասախոսների վարպետաց դասերին հաճախելու եզակի հնարավորություն ունենք: Դրանք շնորհիվ ամեն մանրուք պարզ եւ ընկալելի է դառնում:

Սոնա Թուրաբյան, 27 տարեկան, ալտ

Փառատոնին առաջին անգամ եմ մասնակցում, բայց նախկինում էլ էի ուժերս փորձել։ Շատ ուրախ եմ, որ անհաջող լսումներից հետո չնահանջեցի եւ չհրաժարվեցի նվագախմբում հայտնվելու մտքից:
Սոնա Թուրաբյանը Սոնա Թուրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սա անգնահատելի փորձ է եւ մեծ բավականություն: Հուսով եմ, որ մյուս տարի կրկին կլինեմ այստեղ:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը Պան-Կովկասյան նվագախումբը 5 համերգ է տվել այնպիսի վաստակավոր դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ջանանդրեա Նոսեդան եւ Մանֆրեդ Հոնեկը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նվագել են Չայկովսկու, Բրամսի, Բեթհովենի, Դվորժակի, Շումանի սիմֆոնիաները, ինչպես նաեւ համերգներ մենակատարների հետ. երիտասարդ երաժիշտների հետ միասին նույն բեմերում հանդես են եկել Եֆիմ Բրոնֆմանը, Գոտիյե Կապյուսոնը, Լիզա Բատիաշվիլին, Մաո Ֆուդզիտան, Ագվուստին Հադելիխը, Ամիխայ Գրոսը։

Բերժան Բակդաուլետ, 27 տարեկան, տուբա

Աշխատում եմ «Աստանա բալետ» թատրոնում։ Առաջին անգամ եմ փառատոնին եւ ուրախ եմ նվագել շատ լավ երաժիշտների հետ նման հյուրընկալ մթնոլորտում: Երեք ստեղծագործություններում եմ ընդգրկված, բայց ներկա եմ լինում նաեւ մնացած փորձերին։ Ամենակարեւորը հայտնի դիրիժորների հետ աշխատելն է։ Ջանանդրեա Նոսեդայի հետ նվագելը շատ հեշտ է, նա ամբողջությամբ տրվում է նվագախմբին, երաժիշտներն էլ ի պատասխան նույնն են անում։

Ընկերացել ենք Հայաստանի ներկայացուցիչների հետ, նրանք նույնիսկ փորձում էին ինձ հայերեն սովորեցնել, որի հնչեղությունը շատ եմ սիրում։ Անպայման կապի մեջ կմնանք, հուսանք, կհանդիպենք հաջորդ Tsinandali Festival փառատոնին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փառատոնի ավարտից հետո նախատեսում եմ դիմել Վերբիե ակադեմիա սովորելու համար, միշտ ցանկացել եմ սովորել լավագույններից եւ փողային գործիքների եվրոպական դպրոցը Ղազախստան բերել։

Պան-Կկովկասյան սիմֆոնիկ նվագախումբը մասնակիցների հստակ քանակ չունի. ամեն ինչ կախված է տվյալ տարվա ծրագրից եւ ռեպերտուարի համար կարեւոր գործիքներից։ Չկան նաեւ սահմանափակումներ ամեն երկրից մասնակիցների քանակի վերաբերյալ՝ որոշիչ գործոնը երաժշտի նվագելու որակն է:

Դավիթ Դարբինյան, 28 տարեկան, կլառնետ

Ծնվել եմ Թբիլիսիում, այժմ ապրում եմ Բելգիայում, սովորում եմ Բրյուսելում։ Ծինանդալիում եղել էի անցյալ տարի եւ այս անգամ հրավեր ստացա կազմակերպիչներից։ Այստեղ ամեն ինչ ամենաբարձր մակարդակի վրա է, աշխույժ մթնոլորտ է, երաժշտությունն ապրում է օդում։ Ամեն րոպե մենք զգում ենք միմյանց փոխօգնությունը։

Փառատոնն ինձ տվեց լավ երաժիշտների եւ հայտնի դիրիժորների հետ աշխատելու հսկայական փորձ։ Բոլորս շատ ենք կատարելագործվել մասնագիտական առումով։ Բացի այդ, անցյալ տարի փառատոնին մասնակցությանս շնորհիվ մեծ զեղչ ստացա նոր գործիք գնելու համար. իմանալով Նյու Յորքի մրցույթում իմ հաղթանակի մասին՝ նվագախմբի ներկայացուցիչներից մեկը կապվեց կլառնետ արտադրող ընկերության հետ եւ նրանք ինձ շատ լուրջ զեղչ տրամադրեցին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարվա փառատոնում նվագախմբի լավագույն ելույթներից էր սեպտեմբերի 6-ի համերգը։ Առաջին մասում 24-ամյա ճապոնացի դաշնակահար Մաո Ֆուդզիտան նվագախմբի հետ կատարեց Շոպենի երկրորդ դաշնամուրային համերգը։ Մաո Ֆուդզիտայի զարմանահրաշ խաղը կարելի է բնութագրել որպես «ջրաներկային»՝ տարբեր խտության եւ թանձրություն վրձնախազերով, բայց նրբության ու թափանցիկության պահպանմամբ: Միաձուլվելով մենակատարի հետ՝ նվագախմբին հաջողվեց ամբողջությամբ զգալ զգացմունքների ողջ դինամիկան։
Մաո Ֆուդզիտան Մաո Ֆուդզիտան

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրորդ մասում հնչեց Դվորժակի 8-րդ սիմֆոնիան՝ լցված վեհանձնությամբ, մելամաղձոտությամբ եւ լույսով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մանֆրեդ Հոնեկը՝ չզսպելով անկեղծ ժպիտը, հրավիրում է նվագախմբի կոնցերտմայստեր Գրիգորի Համբարձումյանին խոնարհվելու հանդիսատեսի առջեւ, հանդիսատեսը երկար բաց չի թողնում արտիստներին, իսկ երաժիշտները՝ ազատություն տալով զգացմունքներին, գրկում եւ շնորհավորում են միմյանց հենց բեմի վրա։ Ոչ ոք կասկած չունի՝ այսօր երկար ու դժվարին վերելքից հետո եւս մեկ մեծ գագաթ են նվաճել։

Գրիգորի Համբարձումյան, 23 տարեկան, ջութակ  

Ես Ուկրաինայից եմ, ազգությամբ հայ, ապրում եւ սովորում եմ Գերմանիայում։

Երրորդ անգամ մասնակցում փառատոնին։ Առաջին անգամ եկել էի 2019 թվականին, որից հետո ինձ մշտապես հրավիրում են, ինչի համար շատ ուրախ եմ։ Առաջին փառատոնի ժամանակ գրեթե անփորձ էի, իսկ անցյալ տարի արդեն փառատոնի փակման կոնցերտմայստերն էի (Վիլդե Ֆրանգի հետ կատարեցինք Շոստակովիչի ջութակի համերգը)։

Նախապես չգիտեի, որ այս տարի երկու կոնցերտմայստերներից մեկն եմ լինելու։ Երբ գալիս ենք այստեղ, նստատեղերի մրցույթ ենք նվագում եւ հաջորդ օրը տեսնում ենք ցուցակները։
Գրիգորի Համբարձումյանը Գրիգորի Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծինանդալիում հիանալի մթնոլորտ է. բոլորը աներեւակայելի տաղանդավոր են, կենսուրախ, բարի, այստեղ գտնվելը հաճույք է: Մենք ձեռք ենք բերում անգնահատելի գիտելիքներ եւ խորհուրդներ, որոնք կիրառելու ենք ողջ կյանքի ընթացքում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել կազմակերպիչներին, որոնք ամեն ինչ արեցին, որ մենք մեզ հնարավորինս հարմարավետ զգանք։ Ամեն տարի անհամբեր սպասում ենք օգոստոսին՝ կրկին այստեղ վերադառնալու համար։

Կարդացեք նաեւ. Tsinandali Festival. Երաժշտության տրիումֆ պատմական կալվածքում

Աննա Բուբուշյան (Ծինանդալի-Երեւան)

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին