Վահե Հակոբյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից - Mediamax.am

1916 դիտում

Վահե Հակոբյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից


Վահե Հակոբյան
Վահե Հակոբյան

Երկամսյա ընդմիջումից հետո ֆուտբոլը վերադառնում է Դոնեցկ:Այսօր տեղի Շախտյորը ՉԼ-ի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղի շրջանակներում <<Դոնբաս Արենա>>-յում ընդունում է Դորտմունդի Բորուսիային: Հանդիպման մրցավարը հայտարարեց հանդիման մեկնարկը:Հանդիպման առաջին 15 րոպեները անցան հանգիստ այքարում, կարծես թիմերի գլխավոր առաջադրանքն էր գոլ բաց չթողնելը: Հետո Շախտյորը անցավ գործի,հատկապես ակտիվ էր թիմի ավագ Սռնան:

Հանդիման 27 րոպեին Ռակիցկու հեռահար հարվածից հետո Վայդենֆելերը մի կերպ գնդակը հանեց անկյունային: Անկյունայինը իրացրեց Ալեքս Տեյշերան,որը կատարեց փոխանցում դեպի Սռնային,որն էլ փայլուն հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Այնուհետև Բորուսիան սկսեց ավելի ակտիվ գործել փորձելով հավասարեցնել հանդիպման հաշիվը,հատկապես վտանգավոր էին Ռոյսի և Գյոթցեի հարվածները,իսկ Լևանդովսկու հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում սակայն մրցավարը խաղից դուրս ազդարարեց: Առաջին խաղակեսը ավարտվեց 1-0: Երկրորդ խաղակես Շախտյորը սկսեց շատ ակտիվ: Շատ վտանգավոր ստացվեց Լուիս Ադրիանոյի հարվածը, որը մի կերպ կարողացավ չեցոքացնել Հումելսը: Հանդիման 53-րդ րոպերն Շախտյորին հաջողվեց խփել երկրորդ գնդակը: Ռացի եզրից կատարած փոխանցումից հետո, Ֆեռնանդինյոն գնդակը գլխով փոխանցեց Հենրիխ Մխիթարյանին, որն էլ ընթքացքից կատարված ֆանտաստիկ հարվածով գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլից հետո կրկին ակտիվացան Բուրուսիայի ֆուտբոլիստները: Շմելցերի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:76-րդ րոպեին գնդակը այնուամենայնիվ հայտնվեց Շախտյորի դարպասում:Անյունայինից Կեհլի կատարած փոխանցումից գլխի հարվախով գոլի հեղինակ դարձավ Սուբոտիչը: Հանդիպման վերջնամասը  անցավ Շախտյորի գրոհների տարափով:Շատ վտանգավոր ստացվեց հատկապես Կուչերի գլխով հարվածը,որից հետո Վայդենֆելեռին հաջողվեց գնդակը մի կերպ որսալ:

Հանդիպման 87-րդ ռոպեին Հենրիխ  Մխիթարյանի անցումը տուգանային հրապարակում արգելված հնարքով մի կերպ կասեցրեց Պիշչակը:Հանդիպման մրցավարը առանց վարանելու Պիշչսկին հեռացրեց խաղադաշտից ,իսկ Բորուսիայի դարպասին նշանակեց 11 մետրանոց հարված: Գնդակին մոտեցավ Մխիթարյանը և Պանենկայի ոճով կատարած հարվածով հաշիվը դարճրեց 3-1:Դրանից հեո երկու թիմերն էլ գոլ խփելու մեկական հարմար առիթներ բաց թողեցին: Նախ Լևանդովսկին կարող էր կրճատել հանդիպման հաշիվը Ռոյսի փայլուն փոխանցումից հետո,այնուհետև փոխարինման մտած Էդուարդոն հայտվելով դարպասաահի հետ մեն մենակ հապաղեց և Հումելսը հասցրեց հետ վերադառնալ և գնդակը հանել անկյունային:Հանդիպման վերջում Դոնբաս Արենայում հայտարարեցին,որ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Խաղը ավարտվեց 3-1 հաշվով: Բոլոր գոհ էին և թիմի նախագահ Ռենատ Ախմետովը,և  մարզիչ Լուչեսկուն,և թիմի երկրպագուները, Շախտյորի ցուցադրած խաղից չէ որ սա թիմի առաջին պաշտոնական հանդիպումն էր 2013 թվականին:




Մեր ընտրանին