Մարիանա Դուրգարյան. Ռեպորտաժ Դոմբաս – Արենայից - Mediamax.am

2531 դիտում

Մարիանա Դուրգարյան. Ռեպորտաժ Դոմբաս – Արենայից


Մարիանա Դուրգարյան
Մարիանա Դուրգարյան



Գո՜լ….  Օլե ,օլե ,օլե՜

 Ի~նչ հրճվանք, ի~նչ խինդ ,ի~նչ երջանկություն պարգևեց բոլորիս այդ խաղը:

Եթե 3 տարի առաջ ինձ հարցնեին, թե ինչ է ինձ համար Շախտյորը, ես՝ կլռեի,իսկ այսօր` վերին գագաթնակետ:

 Ավելի լավ նվեր ծննդյանս առթիվ ճակատագիրը չէր կարող մատուցել . ես Դոմբաս արենայում էի և դիտում էի լավագույն խաղերից մեկը:

 Ներկայացնեմ մրցող թիմերի կազմերը, սկսեմ հյուրերից

 Դարպասապահ- Ռոման Վեյդենֆելլեր

 Պաշտպաններ- Լուկաշ Պիշեկ, Ֆելիպե Սանտանա, Մատս Հումելս և Մարսել Շմելցեր

 Կիսապաշտպաններ- Իլկայ Գյունդոգա,Սեբաստիան Կելլ(թիմի ավագ),Յակոբ Բլաշիկովսկի

 Հարձակվողներ- Մարիո Գյոթսե, Մարկո Ռոյս, Ռոբերտ Լեվանդովսկի

 Դոնեցկի Շախտյոր՝

 Դարպասապահ- Ալեկսեյ Պյատով

 Պաշտպաններ- Երոսլավ Ռակիցկի, Ալեքսանդր Կուչեր, Դարիո Սրնա (թիմի ավագ), Ռազվան Ռաց

 Կիսապաշտպաններ- Տարաս Ստեպանենկո ,Ֆերնանդինիո, Հենրիկ Մխիտարյան և Դուգլաս Կոստա

 Հարձակվողներ-Թայսոն և Լուիս Ադրիանո

 Պաշտոնական արարողություններից հետո խաղը սկսեց Բորուսիան: Խաղն ամբողջ ընթացքում պահեց մեզ գերլարված վիճակում : Չեմ կարող չնշել անմոռանալի վտանգավոր պահերը, որոնք ստեղծել էին լավագույն թիմերը; Գյոթսեն    փոխանցելով գնդակը Լևանդովսկուն, որի դեմ պայքարում էր Կոտչերը, Լևանդովսկին աջ էր շարժվում՝ հարվածելով դարպասին, սակայն Պյատովը մեծ դժվարությամբ ետ է մղում, բայց ոչ շատ հաջող, գնդակը բաժին հասավ Գյոթսեին, ու որին հաջորդեց գեղեցիկ, բայց ոչ ցանկալի գոլը: Առաջին խաղակեսի ավարտին մնացել էր 15 րոպե, երբ տեղի ունեցավ պատասխան գոլը:

 Չեմ կարող նկարագրել զգացմունքներս, որ ապրեցի տվյալ պահին չէ որ գոլի հեղինակն էր ազգակիցս՝ Հենրիկ Մխիթարյանը ,նա 25 մետր  հեռավորությունից այնքան ուժգին հարվածեց դարպասին, որ Վեյդենֆելլերը չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ, միայն երկրպագուների գոչյուննորից հետո պարզ դարցավ իրողությունը:

 2-րդ խաղակեսն ավելի թեժ էր,քանի որ ընդհամենը 45 րոպե հետո պարզ էր լինելու հաղթող թիմի անունը: Ընթացքում զգացվում էր հակառակորդի կոպիտ խաղն ու դրան հետևող տուգանայինները: 85-րդ րոպեում հետևեց անխուսափելի 11մետրանոցը: Այն վստահվեց Շախտյորի ամենափորձառու  ֆուտբոլիստ՝թիմի ավագ  Սրնային ,որն ապացուցեց իր բարձր պրոֆեսիոնալիզմը ՝  անմոռանալի գոլով:  2:1  Տան տերերը փոխելով խաղաոճն անցան պաշտպանողական ոճին . չէ որ մնացել էր ընդհամենը 10 րոպե: Եվ վերջապես հնչեց խաղի ավարտն ազդարարող ձայնը:

 Թնդու՜մ էր ամբողջ Դոմբաս արենան:

 Շախտյորի հաղթանակը ևս մի մեծ նվեր եղավ ինձ ծննդյանս օրվա առիթով…

 Viva SHAKHTAR

 

 





Մեր ընտրանին