Բոլոր նրանք, ում մեզ պես բախտ էր վիճակվել լինել Դոնեցկում Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը նախորդող մի քանի օրերին, անպայման ապրել են այն հրճվանքի ու սպասումի զգացմունքը, որն ասես տարածված էր ամբողջ քաղաքով:
Սև-նարնջագույն ներկված տրիբունանեներն, ասես, սպասում էին հանդիպման գլխավոր մրցավար` սլովակ Դանիել Սկոմինայի մեկնարկային սուլիչին, որպեսզի միահամուռ ուժերով առաջ մղեն իրենց սիրելի թիմին:
Առաջին իսկ վայրկյաններից դաշտի տերերը փորձեցին տիրել նախաձեռնությանը: Վիլլիանի ռուսական “Անժի” տեղափոխվելուց հետո “Շախտյորի” ֆուտբոլիստներին պետք էր ապացուցել, որ իրենց հաջող ելույթները ապյամանվորված չէին միայն բրազիլացու խաղով: Արդեն 5-րդ րոպեին թիմի ավագ Սրնան ճեղքեց պաշտպանությունը և սուր փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ միայն Վայդենֆելդերի փայլուն ցատկը թույլ տվեց գերմանացիներին խուսափել անախորժություններից: Հյուրերը, կարծես, անտեսեցին այս առաջին ահազանգը, և ընդամենը 4 րոպե անց Ֆերնանդինյոն սուր փոխանցումով տուգանային հրապարակում գտավ Մխիթարյանաին, որի հարվածից հետո գնդակը աննշան շեղությամբ անցավ հեռավոր դարպասաձողի կողքով: Հյուրերի առաջին քիչ թե շատ լուրջ գրոհը արձանագրվեց միայն առաջին խաղակեսի 22-րդ րոպեին: Մինչ այդ “Շախտյորը” հուսալիորեն փակել էր դաշտի կենտրոնըª մրցակցին զրկելով ազատ գործելու հնարավորությունից: Սակայն, օգտվելով Տեյշեյրայի անփությույունից, Գյոտցեն արագ հակագրոհ կազմակերպեց, որի արդյունքում Բլաշիկովսկին հարվածային դիրք դուրս բերեց Լեվանդովսկուն, ում ուժգին հարվածից հետո “Շախտյորին” օգնության հասավ դարպասաձողը: Այդ պահից սկսաց թիմերն էլ ավելի մեծ ուշադրություն սկսեցին դարձնել պաշտպանությանը, և խաղը մի տեսակ խամրեց: Հիշարժան է միայն Ռակիցկու իրացրաց տուգանային հարվածը, որը սակայն առանձնակի անհանգստություն չպատճառեց գերմանացիների դարպասապահին: Իրադարձությունների նման զարգացումն, անկասկած, ավելի ձեռնտու էր հյուրերին, և պատահական չէ, որ Միրչա Լուչեսկուն ընդմիջմանը, կարծես, բոլորովին նոր շունչ հաղորդեց “Շախտյորի” խաղին: 49-րդ րոպեին Ռացն անցում կատարեց ձախ թևով, գնդակն ուղարկեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ Մխիթարյանը մոտ տարածությունից փորձեց գրավել դարպասը: Վայդենֆելդերը հետ մղեց հարվածը, սակայն առաջինը գնդակին հասավ Ադրիանոն, ով առաջ մղեց “Շախտյորին”:
Խփած գոլը ոգևորեց “հանքափորերին” և նրանք շարունակեցին ճնշումը մրցակցի դարպասին: Այսպես, 57-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ադրիանոն հնարավորություն ուներ կրկնապատկելու հաշիվը, սակայն վերջին պահին Մաթս Հումելսը չեզոքացրեց վտանգը: Հինգ րոպե անց պաշտպաններին օգնության հասավ արդեն Մարկո Ռոյսը, ով կարողացավ կանգնեցնել Մխիթարյանի անցումը: Հյուրերից հիշատակման է արժանի փոխարինման դւորս եկած Գյունդոգանի հարվածը, որը դժվարությամբ հետ մղեց Պյատովը: Խաղավարտից առաջ թիմերը ևս մեկական սուր գրոհ փոխանակեցին: Նախ Մխիթարյանն ու Ֆերնանդինյոն, կարճ տարածության վրա խաղարկելով գնդակը, ազատ տարածություն ստեղծեցին Դևիչի համար: Սակայն հարձակվողին չհաջողվեց հաղթել դորտմունդցիների դարպասապահին: Իսկ ավելացված երկրորդ րոպեին Քևին Գրոսքրոյցը անկյունայինի խաղարկումն ավարտեց գլխի հարվածով, և միայն հրաշքով “Շախտյորը” փրկվեց բաց թողնված գնդակից:
Մրցավար Դամիր Սկոմինայի խաղի ավարտն ազդարարած սուլիչը խոստանում է անզիջում պայքար պատասխան խաղում, որտեղ թիմերի հնարավորությունները կարելի է գնահատել հավասար: