Անբացատրելի վայրկյաններ… Անիրական թվացող րոպեներ… Բուռն զգացմունքներ… Ոգեվորող սուլոցներ… Բարձր տրամադրություն… Եվս մի քանի րոպե և կսկսվի այդքան սպասված Շախտյոր-Բորուսիա հանդիպումը: Աննկարագրելի ապրումներն ու անասելի ցանկությունները կարծես կրկնապատկվում են ֆուտբոլիստների խաղադաշտ մտնելուն պես:
Սկսենք Բորուսիայի կազմից. դարպասապահ՝ Ռոման Վեյդենֆելլեր, պաշտպաններ՝ Լուկաշ Պիշեկ, Ֆելիպե Սանտանա, Մատս Հումելս և Մարսել Շմելցեր, կիսապաշտպաններ՝ Իլկայ Գյունդոգան, Սեբաստիան Կել(թիմի ավագ), Յակուբ Բլաշիկովսկի, հարձակվողներ՝ Մարիո Գյոթցե,Մարկո Ռոյս և Ռոբերտ Լևանդոսկի:
Շախտյորի կազմում հանդես են գալիս. դարպասապահ՝ Անդրեյ Պյատով, պաշտպաններ՝ Յարոսլավ Ռակիցկի, Ալեկսանդր Կուչեր, Դարիո Սռնա (թիմի ավագ), Ռազվան Ռաց, կիսապաշտպաններ՝ Տառաս Ստեպանենկո, Ֆերնանդինյո, Հենրիխ Մխիթարյան (թիմի ռմբարկու), Դուգլաս Կոստա, հարձակվողներ՝ Վիլլիան և Լուիս Ադրիանո:
Հնչում է Չեմպիոնների լիգայի օրհներգն ու ամեն վայրկյան էլ ավելի նկատելի է դառնում թե՛ ֆուտբոլիստների և թե՛ հանդիսատեսի լարվածությունը: Մրցավարը հաջող խաղ մաղթելով երկու թիմերին՝ ազդարարում է խաղի սկիզբը: Մրցավարի սուլիչի հետ մարզադաշտում տիրեց վայրկենական լռություն և… խաղ սկսված է: Նկատելի է երկու թիմերի գերազանց պատրաստվածությունը: Լարված պայքար է ընթանում, որն անգամ նկատելի է հանդիսատեսի անդադար սուլոցներից ու վանկարկումներից:
Գեղեցիկ խաղի 37-րդ րոպեին Բորուսիայի հայտնի երիտասարդներ Ռոյսն ու Գյոտցեն հակագրոհ են կազմակերպում Պյատովի դարպասին: Ռոյսը փոխանցում է կատարում դեպի Լևանդովսկին, սակայն նա հարվածում է դարպասի ուղղահայաց ձողին: Նկատելի էր Բորուսիայի երկրպագուների հուսահատությունը, բայց ֆուտբոլիստների վրա դա չանդրադարձավ:
Լիովին կորցրել եմ ժամանակի զգացողությունը, բայց կարծես թե առաջին խաղակեսը մոտենում է ավարտին: Հանքափորների խաղը փոքր ինչ թուլացավ, հավանաբար արդեն մտովի տեղափոխվելեն հանդերձարան՝ կարճատև հանգստի և մարզչի կողմից որոշ ցուցումներ ստանալու: Հավանաբար, դա էր միակ պատճառը, որ նրանք ազատ թողեցին Լևանդովսկուն, ով իր հերթին գրավեց Պյատովի դարպասը: Հաղթական գոլին հաջորդեց մրցավարի սուլիչի ազդականչը՝ առաջին խաղակեսի ավարտի մասին:
Երկրպագուների բարձր ու անդադար սուլոցների ներքո նորից մարզադաշտ մտան հաղթական ոգին չկորցրած ֆուտբոլիստները:
Լինելով Շախտյորի մեծ երկրպագու, չեմ կարող անտարբեր լինել ու չնկատել Շախտյորցիների բարձր տրամադրվածությունը վճռորոշ խաղակեսին: 52-րդ րոպեին մեր հայրենակիցը հիանալի փոխանցում է կատարում Վիլլիանին, բայց ցավոք, նրա հարվածը շեղ էր: Երկրպագուներ դեռ չէին հասցրել հանգստանալ այդ հարվածից հետո, երբ 56-րդ րոպեին Շախտյորը ստացավ անկյունայինի իրավունք: Սռնայի փոխանցումից հետո Կուչերը գլխի հարվածով գրավում է Բորուսայի դարպասը: Խաղադաշտը ցնծում է և խաղը ավելի ագրեսիվ տեսք է ստանում, Շախտյորը սկսում է ավելի շատ գնդակն իր մոտ պահել և դա իր արդյունքն է ունենում: 88 րդ րոպեին Ֆերնանդինիոն փոխանցում է կատարում Մխիթարյանին և նա գեղեցիկ հարվածով գրավում է Վեյդենֆելլեր դարպասը:
Եվս մեկ անգամ լսեցինք մրցավարի սուլիչի ձայնը, որն այս անգամ ազդարարեց խաղի ավարտը:
Ֆուտբոլիստներն ու երկրպագուները հեռացան մարզադաշտից իրենց հետ տանելով գեղեցիկ խաղի հաղթական բերկրանքը: