Գիլմորը, Գիլանը եւ Դիքինսոնը՝ ուղիղ եթերում ԽՍՀՄ-ի համար - Mediamax.am

exclusive
8528 դիտում

Գիլմորը, Գիլանը եւ Դիքինսոնը՝ ուղիղ եթերում ԽՍՀՄ-ի համար


Դէվիդ Գիլմորը, Իէն Գիլանը եւ Բրյուս Դիքինսոնը՝ BBC-ի ստուդիայում
Դէվիդ Գիլմորը, Իէն Գիլանը եւ Բրյուս Դիքինսոնը՝ BBC-ի ստուդիայում

Լուսանկարը` John Pambakian/Rock Aid Armenia

Իէն Գիլանը եւ Բրյուս Դիքինսոնը՝ Smoke on the Water-ի ձայնագրության ժամանակ
Իէն Գիլանը եւ Բրյուս Դիքինսոնը՝ Smoke on the Water-ի ձայնագրության ժամանակ

Լուսանկարը` Michael Putland/Rock Aid Armenia


1989 թվականի ամռանը Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվեց Deep Purple խմբի Smoke on the water հիթի «աստղային» տարբերակը՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Rock Aid Armenia-ի 30-ամյակին նվիրված հատուկ նախագիծը բացահայտում է ծրագրի մանրամասները: 

 

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Բրիտանական Խորհրդի գրասենյակի աջակցությամբ:

 

 

***

 

Պատմում է Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին.

 

«1989 թվականի աշնանը զանգ ստացա BBC-ից: Նրանք հարցնում էին, թե արդյո՞ք հետաքրքրված եմ մեր Smoke on the Water ձայնագրության մի քանի առանցքային երաժիշտների մասնակցությամբ ուղիղ հեռարձակում անել Խորհրդային Միության համար:

 

Դէվիդ Գիլմորը՝ Pink Floyd-ից, Իէն Գիլանը՝ Deep Purple-ից եւ Բրյուս Դիքինսոնը՝ Iron Maiden-ից, սիրով համաձայնեցին մասնակցել ուղիղ եթերին, որը մոտ մեկ ժամ տեւեց: Ապշեցուցիչ էր՝ միլիոնավոր մարդիկ ԽՍՀՄ-ում լսում էին այդ հեռարձակումը եւ շատ-շատերը փորձում էին կապ հաստատել Լոնդոնի ստուդիայի հետ: 

 

Իէն Գիլանը եւ Բրյուս Դիքինսոնը՝ Smoke on the Water-ի ձայնագրության ժամանակ Իէն Գիլանը եւ Բրյուս Դիքինսոնը՝ Smoke on the Water-ի ձայնագրության ժամանակ

Լուսանկարը` Michael Putland/Rock Aid Armenia

 

Նախատեսում էինք, որ Թոնի Այոմին պետք է միանար մեզ Սանկտ Պետերբուրգից, որտեղ Black Sabbath-ը մեկնել էր հյուրախաղերի: Սակայն, այնքան շատ մարդ էր փորձում զանգահարել Խորհրդային Միությունից, որ գծերը ծանրաբեռնվել էին եւ ոչ Թոնին կարողացավ մեզ հետ կապ հաստատել եւ ոչ էլ մենք՝ իր հետ: 

 

Այդ հեռարձակումը նկարահանվում էր եւ հատվածները հասանելի են Rock Aid Armenia-ի յութուբյան ալիքում.

 

 

Կարծում եմ, որ զանհահարողներից ոմանք ստիպված եղան մեծ գումարներ վճարել, քանի որ նրանք ստիպված էին բավական երկար սպասել «գծի վրա»:

 

Դա մեծ հաջողություն էր: Չնայած նրան, որ մենք ոչ մի եկամուտ չունեինք այդ հեռարձակումից, միլիոնավոր մարդիկ լսում էին մեզ Հայաստանում եւ ողջ ԽՍՀՄ-ում: Այդ հեռարձակման արդյունքում շատ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին: Դա շատ կարեւոր էր»:

 

Կարդացեք նաեւ. 

 

Իէն Գիլանը, Ջոն Դին եւ «որբերի դասարանը» Սպիտակում

 

Wembley-ի հորինված համերգը եւ հանդիպումը Ստաս Նամինի հետ

 

Ինչպես Ռոջեր Թեյլորը դարձավ Rock Aid Armenia-ի թմբկահարը

 

Դէվիդ Գիլմորն օգնեց ձեւավորել Rock Aid Armenia-ի աստղաբույլը

 

«Կոմսոմոլկայի» 1989-ի անդրադարձը Rock Aid Armenia-ին

 

***

 

2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին: Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա):

 

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն էր: Միջոցառման գործընկերը Koor գինին էր:

 

 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին